Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Սա ցույց է տալիս ոչ միայն այն, որ Լավրովը ճիշտ է, այլև Ադրբեջանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ. Դավիթ Բաբայան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի։

«Մեզ, իհարկե, անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին՝ օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- ասել էր Սերգեյ Լավրովը։

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահը մեկնաբանել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ ասելով, որ անկեղծորեն ափսոսում է, որ «այն երկրների բաձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն ու գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, օգտագործում են իրենց հաստատումը չգտած ինֆորմացիան»:

Նա ընդգծել էր նաև, որ Ադրբեջանը չունի վարձկաններ, և, որ ոչ մի ապացույց չկա, որ Ադրբեջանի կողմից կռվում է որևէ արտասահմանցի զինյալ:

Ալիևի այս բնորոշումից հետո Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում նոյեմբերի 6-ին tass.ru-ի աղբյուրը նշել էր, որ Մոսկվան միշտ էլ առավելագույնս զուսպ ու կոռեկտ է մոտեցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում միջնորդի իր դերին:

«Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը ՌԴ արտաքին գործերի (ԱԳՆ) նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ»,- նշել էր աղբյուրը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում նկատում է լարվածություն, քանի որ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է այն, ինչը փաստ է։

«Մենք տեսնում ենք, թե այս հայտարարությունն Ադրբեջանում ինչպիսի հիստերիկ հարձակման է արժանացել Ալիևի կողմից, սա ցույց է տալիս ոչ միայն այն, որ Լավրովը ճիշտ է ասում և փաստեր ներկայացնում, այլև Ադրբեջանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ։ Սա վառ կերպով արտահայտվում է, և չի բացառվում, որ Թուրքիան կանգնած լինի նման հայտարարությունների հետևում։ Ակնհայտ է, որ պատերազմը ոչ միայն Արցախի ու հայության դեմ է, այլև մի շարք երկրների, այդ թվում՝ քաղաքակիրթ աշխարհի։ Ահաբեկիչները դեռևս որևէ մեկին լավ բան չեն բերել, ո՞վ է Եվրոպայում ահաբեկչություն հրահրում՝ Էրդողանը, ո՞վ է ահաբեկիչներին բերում այստեղ՝ Ալիևն ու Էրդողանը։ Ինչպես կարող է այս հարցում Ռուսաստանը չեզոք մնալ և հանդես գալ պարզապես դիտորդի դերում։ Եթե այստեղ թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումները հասնեն իրենց նպատակներին, միշտ ենք ասել, որ հաջորդ ճակատամարտը տեղի է ունենալու Կուլիկովյան դաշտում»,- շեշտեց նա։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ հարևան Իրանն ու Ռուսաստանը պետք է բացահայտ հակաահաբեկչական պայքար սկսեն Արցախում, քանի որ ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանին, առաջին հերթին՝ Ռուսաստանին և Իրանին, արդյո՞ք ՌԴ-ն և Իրանը պետք է գնան նման քայլի, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը ժամանակը ցույց կտա։

«Չի բացառվում, որ ինչ-որ միջամտություն լինի։ Իրանը հստակ հայտարարել է, որ եթե ինչ-որ ահաբեկիչ նույնիսկ իր սահմաններին մոտենա, ապա ուժգին հարված է լինելու։ Ռուսաստանը նույնպես մտահոգված է, դրա համար են Սիրիայում հարվածում, որպեսզի չգան Կովկաս։ Պարզ է, չէ՞, որ ահաբեկիչները եկել են ոչ միայն Արցախ, այլև Ռուսաստան ներթափանցելու նպատակ ունեն։ Սրա մասին է ասում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Արտգործնախարարությունը, նախագահը, Ֆրանսիայի, Սիրիայի նախագահները, գերի ընկած ահաբեկիչներ կան, որոնք պատմում են, էլ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ։ Էրդողանը Սիրիայում տներ է կառուցում, դրանք կոչվում են «Էրդողանի տներ», երբ համապատասխան պայմանագիր է ստորագրում, այնտեղ նշված է, որ պետք է գնալ ու Արցախում կռվել։ Թուրքերը Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ բավականին մեծ տարածքի քրդերին հանել են և նրանց փոխարեն բերել են արաբներին և նրանց համար տներ են կառուցում։ Հիմա, եթե այդ վարձկանները չգան Արցախ կռվելու, Էրդողանը նրանց ձեռքից տները կվերցնի, այսպիսի սխեմա է գործում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։