«Ստեփանակերտում երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել ողջ պատերազմի ընթացքում». Դավիթ Բաբայան
«Իրավիճակն Արցախում գիշերը բավականին թեժ է եղել, բայց կայուն բարդ է։ Հակառակորդն ուժգին հրետակոծության է ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը, երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել այս ողջ պատերազմի ընթացքում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ողջ գիշեր, բացի Ստեփանակերտից, թշնամին հրետակոծության է ենթարկել նաև Շուշին և տարբեր այլ խաղաղ բնակավայրեր։
«Թշնամու որոշ խմբեր կրկին փորձել են ներթափանցել, մեր ուժերը կանխել են, փաստորեն ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են։ Մեր տղաները կանգնեցրել են այդ ոսոխին՝ պատճառելով շատ մեծ մարդկային, զինտեխնիկայի կորուստներ։ Մենք այս ոգով պետք է շարունակենք, այլ տարբերակ չունենք, որովհետև սա բախտորոշ, վճռորոշ ժամանակաշրջան է»,- նշեց Դավիթ Բաբայանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար