Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Հիմա պետք է համախմբվել և տալ մեր կյանքի գուցե ամենակարևոր կռիվը

Հուսահատության պոռթկումներ եմ տեսնում, որ հարիր չէ պատերազմող երկրին: Իշխանության մոտ ընդիմություն աշխատող լիդերներից մեկը ասում է այս պատերազմի համար պետք է մեղադրել նախորդներին, հաջորդ պատերազմի համար է պատասխանատու լինելու այս իշխանությունը: Վայ քո, իրո՞ք, իսկ ինձ թվում էր բոլոր պատերազմների ժամանակ, բոլոր հաջողությունների և անհաջողությունների համար բոլորս ենք պատասխանատու: Ինձ հիմա էլ է այդպես թվում, բայց արի ու տես, որ կան մարդիկ, փորձում են խեղաթյուրել ամեն ինչ: Մի հետախուզական ծառայություններ մատուցող կայքում էլ կարդացի մի այսպիսի հանճարեղ միտք «Ադրբեջանը հայտնում էր զինվելու մասին, զուգահեռ մեր երկիրը թալանվում էր»:
Անցած մեկ ամսում մեր զինուժը կռվել է «թալանող իշխանության» ամբարած զինամթերքով, վառելիքով և քսայուղերով: Փաստ է, անհերքելի: Ուզում եմ հասկանալ, այդ մտքի տիտանները երբ ե՞ն հանգստանալու, երբ ե՞ն զգալու, որ պարտության հոտը իրենց շուրթերից է հնչում, երբ ե՞ն սսկվելու: Լիքը հարցեր կան կուտակված, որոնց համար շատերս ատամները կռճացնելով լռում ենք:

Պատերազմ է: Իսկական: Ստացվում է այնպես, ովքեր հասկանում են պատերազմի իրական դեմքը, լռում են, ովքեր ակնկալիքներով են ապրում՝ սղոցում են մյուսների նյարդերը: Հնարավոր չէ՞ լռել, գոնե ժամանակավոր: Ինչու՞ եք ոտքի տակ ընկնում, վազում: Սա ի՞նչ մարաթոն է: Ինչու եք դեռ պատերազմը չավարտած, մեղավորներ մատնանշում երբ շատերը, շատ ավելի տեղյակ են ամեն ինչից, շատ ավելի տեղյակ էին նույնիսկ այն ժամանակ, երբ ըստ կազմակերպված քարոզչության հայ հայ էր՝ Բաքվում թեյ էինք խմելու:

Հա, իհարկե, թալանի մասին էլ պետք է խոսենք, ամեն ինչ մասին պետք է խոսենք, անցած երկուսուկես տարվա խայտառակությունների մասին էլ , բայց արդյո՞ք հիմա դրա ժամանակն է: Մի տեղ , մի անուղեղ իր էջում դրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը և ավելացրել էր, որ այս ընթացքում ոչ ոք կոչ չարեց համախմբվելու, մարտի մեկնելու և այլն....: Հրանտ Տեր-Աբրահամյանին թողենք իր պատվերով փիլիսոփայական մտքերի հետ: Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց ինչ ասես նման անուղնեղներին, որ չեն «հիշում» դեռ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հրանտ Մարգարյանը ոչ միայն կոչ հնչեցրեց, այլ նույն օրը ՀՅԴ-ական ջոկատները կազմավորվեցին և մեկնեցին ճակատ: Հասկացանք, որ մարդկային հիշողությունը կարճ է և հիմա մանիպուլյատորները այդ հիշողության վրա են խաղում, բայց «Ջեբրայելի չոլեր», «այո, եթե պետք է թնդանոթի միս էլ պետք է դառնան» արտահայտությունները նախորդ՝ «թալանչի» իշխանություններից դուրս չի եկել: Եւ ընդհանրապես, «թալանչի» բառը այլևս ակտուալ չէ: Նորերը վկա, վաղուց ակտուալ չէ: Փաստեր ե՞ք ուզում, կխոսենք պատերազմից հետո: Իմքայլական մի պատգամավոր ասում է մենք գիտեինք, տեղյակ էինք որ երկու տարի Ադրբեջանը զինվում էր, մեկ այլ իմքայլական պատգամավոր էլ խոստովանում է, որ առաջին 15 օրը մենք պատրաստ չէինք պատերազմին, հիմա պատրաստ ենք: Այսքանից հետո, սրանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, մեղավորներ փնտրել, չարախոսել նախկին երեք նախագահների հասցեին: Որ ի՞նչ.... 

Հիմա պետք է համախմբվել և տալ մեր կյանքի գուցե ամենակարևոր կռիվը: Ուզենք, թե չուզենք: Նորից օրհասական է դարձել «ազատություն կամ մահ» կարգախոսը: Երեկ Արծրունը ասաց, եթե չհավատայի չէի ասի #Հաղթելուենք:

Եկեք հավատանք ու կհաղթենք, եթե ոչ հիմա, ոչ այսօր, ոչ վաղը, միևնույն է՝ հաղթելու ենք: Մենք դատապարտված ենք հաղթելու: Մենք պետք է ապրենք: Ուրիշ ելք չկա: Պարտությունը տեր չունի, թողնում են ժողովրդին: Ես մերժում եմ թե ժողովրդի պարտությունը և թե, իշխանության հաղթանակը: Ես տեր եմ երկուսին էլ: Ուժեղ մնանք և որքան էլ իմ պատկերացումները հաղթանակի մասով այլ են, համոզված եմ՝ #հաղթելու_ենք:

Աստված մեզ պահապան: