ՀՀ ԱԳՆ. Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում` զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս
Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով` Արցախում հայրենակիցներն ու հայ ժողովուրդը կռվում են փաստացի երեք թշնամու` Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների եւ Ադրբեջանի հետ:
«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում եւ` ոչ միայն մեզ համար: Հետեւանքներն իսկապես լուրջ են»,- ասաց Մնացականյանը:
Գրոհայինները, շեշտեց ԱԳՆ ղեկավարը, սպառնում են շատ երկրներին, ոչ միայն` Հայաստանի անմիջական հարեւաններին:
Մնացականյանը նշեց նաեւ, որ ներկայումս նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարը: Արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է այս հարցը նաեւ այլ երկրների գործընկերների հետ շփումներում:
Շուտով նա հույս ունի ավելի մանրամասն խոսել այս թեմայի շուրջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար