«Սա իմ աշխատանքի գնահատումն է՝ Ադրբեջանի կողմից գնահատման ամենամեծ աստիճանն է». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հայտարարած միջազգային հետախուզման մասին
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկատմամբ։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց, որ այս ամենը բնորոշ է Ադրբեջանի ոճին, ու զարմանալու ոչինչ չկա։
«Իմ հետ կապված, սա իմ աշխատանքի գնահատումն է, որն Ադրբեջանի կողմից գնահատման ամենամեծ աստիճանն է։ Ինքս ծառայել եմ իմ ժողովրդին, ինչը իմ պարտքն է։ Չգիտեմ, վաղը ով կլինի, ով՝ ոչ, բայց հայրենիքի նկատմամբ բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, մենք իրավունք չունենք այլ բան անելու։ Յուրաքանչյուրս մեր դերում մեր անելիքը պետք է անենք, այն մարդիկ, որոնք պաշտոնը չարաշահում են, Ադրբեջանից էլ ավելի մեծ վնաս են հասցնում հայրենիքին։ Այս պատերազմը ոչ միայն թուրք-ադրբեջանական-ահաբեկիչների դեմ է, այլև՝ ինքներս մեր դեմ, վատ բնավորության, ինչ-որ տեղ՝ նաև եսասիրության դեմ։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը, ինչին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ նրա կյանքին վտանգ չի սպառում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է