Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին
Նախօրեին թիվ 1 բորտով Մոսկվա թռած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես հայտնի է, Լավրովի հետ հանդիպման և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռահար բանակցությունների արդյունքում առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել: Կարելի է ասել՝ հրադադարի հաստատման հասնել չի հաջողվել: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Երեկոյան նա նույն բորտով վերադարձել է Երևան և շտապել վարչապետի մոտ: Կայքը տեղեկացել է, որ կեսգիշերին մոտ վարչապետին են այցելել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Հավանաբար ՝ հասկանալու, թե ինչպիսին է այժմ իրավիճակը:
Կայքի տեղեկություններով Արցախի նախագահները կոնկրետ առաջարկ են արել Փաշինյանին՝ լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ մեկնել Մոսկվա և փորձել բանակցություններ վարել: Ըստ կայքի վարչապետը հակված չէ օգտվել նախկին նախագահների ծառայություններից: Օրեր առաջ նա նման փորձերը մերժել է:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը