Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է
Անկասկած, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է եւ դրական նշանակություն ունի: Պատերազմական այս բարդ վիճակում յուրաքանչյուր քայլ, որը կարող է նպաստել համախմբմանը եւ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելուն, միանշանակ պետք է ողջունել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը օրեր առաջ 16 կուսակցությունների կողմից արված կոչի տրամաբանության մեջ է եւ քայլ է մեր ներուժը համախմբելու եւ միասնաբար այս իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու եւ խաղաղություն հաստատելու համար:
Իրական համախմբումը լինում է հենց այսպես եւ ոչ թե չնյութականացող կոչերով: Հայաստանյան քաղաքական կյանքում արձանագրված այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու: Նախկին նախագահների փորձը, ունակությունները, ազդեցությունը եւ կապերը անշուշտ կնպաստեն, որ մենք ավելի արագ եւ արժանապատվորեն դուրս գանք այս բարդ եւ ծանր իրավիճակից:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է