Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան
Մեր խաղաղության եւ անվտանգության ամենակարեւոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունների նոր որակի հասցնելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Մենք բարձր ենք գնահատում առաջին հերթին մեր եղբայրական Ռուսաստանի գործադրած ջանքերը։ Ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ջանքերը, իմ խորին համոզմամբ, եթե լինեին ժամանակին ավելի կոշտ, գուցե չունենայինք այս իրավիճակը։ Կան կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ եւ կոշտ արձագանքել, իսկ սա նաեւ մարդասիրական ճգնաժամ է»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենք պետք է շարունակեն համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ. «Մեր խաղաղության եւ անվտանգության ամենակարեւոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունների նոր որակի հասցնելը։ Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետեւություններ անել՝ բոլոր մակարդակներով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է