«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան
168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
Ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցը ստորեւ.
Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։
Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։
Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո նորից մեկնել Ստեփանակերտ։
Անելիք շատ կա։ Պարզ է, որ այսօր պետք է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու և պատերազմը կանգնեցնելու համար։
Կոնկրետ ի՞նչ անելիքի մասին է խոսքը։ Կմանրամասնե՞ք։ Ի՞նչ հանդիպումներ ունի, կամ գուցե հեռապխոսազրույցնե՞ր են։
Չէի ուզենա մտնել մանրամասների մեջ։ Հուսով եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ օրերին։
Անցնող շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված բազմաթիվ վարկաբեկող գրառումներ հայտնվեցին։ Ինչո՞վ եք բացատրում։
Ինքս սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր չեմ, բայց, իհարկե, գործընկերներս ներկայացրել են ինձ անցած օրերի ընդհանուր պատկերը։ Ձեր ասած արշավն արձանագրել ենք։ Նախագահ Քոչարյանի դեմ ուղղորդված ու բառիս լայն իմաստով անբարոյական ապատեղեկատվության որոշակի քանակ է լցվել սոցիալական ցանցեր, դա փաստ է։ Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարի հանդեպ ատելության մեծ չափաբաժնից ու կեղծիքի չափազանց պրիմիտիվ մակարդակից դատելով՝ կարող եմ պնդել, որ այս արշավը կազմակերպվում և իրացվում է Բաքվից, դրա հեղինակները ակնհայտորեն ադրբեջանցիներ են։ Ասում եմ վստահությամբ, որովետև չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ այս ծանր օրերին, երբ Արցախում հայրենական պատերազմ է ընթանում, մեզանում կարող է նման բան կազմակերպելու ունակ սրիկա գտնվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար