Այդքան իջնելն անհնար է, բայց...
Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, ասֆալտի ֆիդայիներից կարկառունը, որի մասին համառ լուրեր են փնտրում, որ մարտի իրական դաշտից ճողոպրել է մեծ արագությամբ, եւ որը հետպատերազմական խառնաշփոթ վիճակում հաջողացրել է սեփականացնել «Հրազդան» մարզադաշտը եւ այն վերածել ավերակների, այսօր լծվել է մի կեղտոտ գործի՝ երկրում դավաճաններ փնտրելու եւ գտնելու գործին:
Երբ դեռ հրթիռակոծվում են բնակավայրերը, երբ դեռ մարտեր են ընթանում, երբ դեռ հրապարակվում են զոհված տղաների անունները, անկարագրելի ցավ պատճառելով մեր ժողովրդին, ոմանք սկսեցին դավաճան փնտրելու գործը եւ այստեղ առաջին շարքերում հայտնվեց Բուռնաշը, որը պնդում է, թե պատերազմը փող է, եւ ամենայն հավանականությամբ, դավաճան փնտրելու գործին մաս դառնալով հույս ունի փող աշխատել:
Նա մի անգամ արդեն պատերազմից փող է սարքել, գուցե հիմա էլ նման նկրտումներ ունի, բայց զզվելի է, երբ դա արվում է հիմա, երբ փորձում են երկրի ներսում կրկին պառակտումներ մտցնել, թշնամանք հրահրել: Սա կեղտոտ գործ է, որը ոչ մի լավ տեղ չի տանի ոչ դրա նախաձեռնողներին, ոչ էլ մասնակիցներին, եւ ոչ էլ մեր երկիրը: Քանի դեռ ուշ չէ կանգ առեք:
Աննա Բաղդասարյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար