Մեզ պետք է դիվանագիտական միջոցներով վայրկյան առաջ կասեցնել պատերազմը
Թշնամին առավոտյան հրետակոծեց Ստեփանակերտը, հետո Շուշին: Ադրբեջանաթուրքական ագրեսիան Իսրայելի օգնությամբ և իսլամիստ վարձկանների միջոցով շարունակվում է` չխնայելով նույնիսկ մեր խաղաղ բնակչությանը:
Մեր զինվորները հերոսաբար և անձնվիրաբար պայքար են մղում մարտի դաշտում, մեր սփյուռքը ամենատարբեր միջոցներով պայքարում է աշխարհի տարբեր ծայրերում` ընդդեմ թշնամու ագրեսիայի:
Զուգահեռաբար արդեն մեկ շաբաթ է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային չի հաջողվում կամ գուցե նրանցից ոմանք գոնե այս պահին չեն ուզում սանձել թշնամուն, բայց դա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է պասիվանա, համառ և հետևողական ջանքերով պետք է շատ ավելի ակտիվանա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սկսի գործողությունների շարք, թույլատրելիի սահմաններում ժողովրդին տրվեն մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչու չենք դիմում ՀԱՊԿ-ին և այլ գործընկեր կազմակերպություններին, դաշնակից և բարեկամ երկրներին :
Բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմի միջոցը միշտ կա ու այն վատագույն տարբերակն է, հասկանում ենք , որ մենք հիմա ոչ Բաքվում ենք թեյ խմում, ոչ էլ Անկարայում կամ առավել ևս` Ստամբուլում: Մեզ պետք է դիվանագիտական միջոցներով վայրկյան առաջ կասեցնել պատերազմը և ամրագրել մեր զինվորի կերտած հերոսական հաղթանակը:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար