Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ
Մենք շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմագրավել, շարունակելու ենք պայքարել, բայց միաժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախը այսօր էլ խաղաղության կողմնակից է եւ գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բնականցությունների միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այստեղ ապրում են մարդիկ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, ոչ մի ագրեսիա չի կարող մեզ ստիպել հետ կանգնել մեր նպատակներից»,-ասաց նա:
Վահրամ Պողոսյանը համեմատություն անցկացրեց 30 տարի առաջվա եւ այսօրվա իրադարձությունների միջեւ՝ նշելով. «Միջազգային լրատվամիջոցների մեր գործընկերները հաճախ են լսել, որ Ադրբեջանը հայտարարել է, որ իրենք տարածքներ են կորցրել: Իրականում 30 տարի առաջ Արցախի հայությունը կանգնել է իր իրավունքների համար եւ Ադրբեջանի կողմից ստացել է պարտադրված պատերազմ: Այդ պատերազմական գործողությունների արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր: Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի: Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն նախահարձակ գործողությունները, որ սկսել է Ադրբեջանը դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար