ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները
Սեպտեմբերի 29-ին Վիեննայում կայացել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ ժողովը ԼՂ հակամարտության շուրջ զարգացումների հարցով, որին ներկա են գտնվել ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
Քննարկման սկզբում Մշտական խորհրդի նախագահ Իգլի Հասանին ընդգծել է նախագահության մտահոգությունը տեղի ունեցող բախումների տեղում իրավիճակի վատթարացման շուրջ: Վերջինս կրկնել է ԵԱՀԿ նախագահության՝ անհապաղ ապաէսկալացման կոչը և ցավակցություն հայտնել զոհերի և վիրավորների հարազատներին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ անձամբ բարձր մակարդակով տեղեկություն է ստացել դեպքի վայրից: Նա նաև նշել է, որ սերտ շփման մեջ է եղել կողմերի հետ, և որ իր թիմը պատրաստ է վերականգնել տեղում իրականացվող մոնիթորինգը, հենց որ իրավիճակը թույլ տա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են բոլոր կողմերին ուղղված իրենց կոչն անհապաղ հրադադար հաստատելու և բանակցությունները վերսկելու մասին, որպեսզի հակամարտության կայուն լուծում գտնվի:
ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել է բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու կարևորությունը և հաստատել իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների