Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում
Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կամավորական տղաների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր զորքին հաջողվել է հիմնականում Հյուսիսում։ Զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին, ասում եմ՝ ինչ կա, ինձ զեկուցում է կարծես սովորական զորավարժություն լինի, ասում է՝ դե ամեն դիրքի վրա 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, հեսա մի խումբ է, դա էլ ենք ուղարկում. զեկուցում է ոնց որ զորավարժություն։ Չկա որեւէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով պարոն նախագահ, հարցը լուծվելու է շատ կարճ ժամկետում։ Մեր բոլոր հրամանատարների զեկույցներ նույն ձեւ է։ Թալիշում հաջողվել է, ամենածանր մարտերն այնտեղ եւ Հարավային ուղղությամբ են ընթանում։ Տանկերով գալիս ենք, խփում ենք՝ վառվում են. արդեն տեխնիկան ոչ հաշվում ենք, թե քանի հատ ենք խփել։ Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գա»,- ասաց նախագահը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելու ենք զինադադար. «Եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ։ Մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան. պիտի փորձենք ապրել»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների