Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Քաղաքականություն

21-րդ դար, Հայաստան. պատգամներից՝ իրականություն․ Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում։ Հոդվածում Արմեն Գևորգյանը ներկայացնում է իր դիտարկումները, ինչպես նաև հարցեր առաջ քաշում, թե որքանով է իրատեսական այս ռազմավարությունը 21-րդ դարի արագ փոփոխվող աշխարհում։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև:

Անկախության 29-րդ տարեդարձի օրը մենք լսեցինք վարչապետի պատգամները, թե ի՜նչ արդյունքների մենք պետք է հասնենք 30 տարի հետո։ Միջին և ավագ տարիքի սերունդները հիշում են դեռ Իլյիչի պատգամները։ Վարչապետի խոսքը հիշեցնում էր Իլյիչի հենց այդ պատգամները, որոնք, ի դեպ, չդարձան իրականություն։ Կար հին սովետական անեկդոտ՝ «դեպի սոցիալիզմ ճանապարհին ոչ ոք չի խոստացել Ձեզ կերակրել»։

Բուն հրապարակային ներկայացման ձևաչափը, սակայն, հիշեցնում էր Սթիվ Ջոբսի պրեզենտացիաները։ Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային կորպորացիաների ղեկավարների պրեզենտացիաները վերջանում են իրական արդյունքներով և իրական ձեռքբերումներով։ Միլիոնավոր մարդիկ օգտվում են այդ ձեռքբերումներից, կորպորացիաները ստանում են միլիարդների հասնող եկամուտներ, դրանք հետո ներդրվում են նորարարությունների մեջ, իսկ պետությունները ստանում են մեծ հարկային մուտքեր և նոր աշխատատեղեր։ Սա՝ ի միջի այլոց։ Իսկ ի՞նչ է մեզ սպասում այս պրեզենտացիայից հետո։

Մի քանի ընդհանրական դիտարկում


1. Ինչպե՞ս է ընտրվել պատմական ժամանակահատվածը՝ 30 տարին։ Մի՞թե այն պարզ պատճառով, որ 2050-ը կլոր թիվ է, կամ՝ գեղեցիկ տարեթիվ։ Ժամանակակից պլանավորման մեջ, այդ թվում՝ ռազմավարական, ընդունված չէ առաջնորդվել ժամանակի երկար հատվածներով՝ տասնամյակներով, էլ չասած՝ ավելի երկարատև փուլերով։ Դա պայմանավորված է նրանով, որ գլոբալիզացիայի ժամանակակից պրոցեսները, նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ որոշումների կայացման արագությունը շատ սրընթաց են փոխում ստանդարտները և զարգացման առաջնահերթությունները։ Աշխարհը և պրոցեսները դառնում են նվազ կանխատեսելի։ Փոխվում է խնդիրների արդիականությունը։ Բացի այդ, հասարակական զարգացման ընթացիկ միտումները ենթադրում են, որ ժամանակակից սերունդները հակված են զարգացման արդյունքներից օգտվել այսօր, այս պահին՝ ապրել բարեկեցության և բարօրության մեջ, չմոռանալով, իհարկե, ստեղծել պայմաններ՝ ձեռքբերածի պահպանման և բազմապատկման համար։

Վարչապետի պատգամներից շատերը հնչել են դեռևս 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի հայտնի հանրահավաքի ժամանակ։ Այդ հանրահավաքային ելույթի ժամանակ վարչապետը շեշտը դնում էր նաև կրթության, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի հաջողությունների վրա։ Այն ժամանակ էլ նա ասում էր. «Պետք է նաև արձանագրել, որ չնայած մենք այս նպատակների համապարփակ իրականացումը տեսնում ենք մինչև 2050 թվականը, դա ամենևին չի նշանակում, թե նպատակների մի մասը չի կարող իրագործվել շատ ավելի վաղ։ Դա չի նշանակում, թե մենք մինչև 2050 թվականը պետք է նստենք և սպասենք։ Մենք այդ նպատակների իրագործման վրա աշխատում ենք այսօրվանից»։

Երբ նա ասում էր այս խոսքերը, չէր պատկերացնում, որ մի 6-8 ամիս հետո աշխարհին կպատուհասի կորոնավիրուսը, որը կփոխի մեր պատկերացումները առողջապահական համակարգի իրական վիճակի մասին, որ տեղի կունենա կրթական համակարգի կոլապս, և կլինեն իրական տնտեսական դժվարություններ։

2. Ո՞վ և ինչպե՞ս է որոշել 2050-ի առաջնահերթություններն ու տեսլականը

Հանրային տեղեկատվական դաշտում ես չեմ նկատել կամ լսել, որ աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, որ նախարարություններն ու գերատեսչությունները կատարում են նախապատրաստական և վերլուծական աշխատանք, որ ներգրավում են հեղինակավոր մասնագետների (արտասահմանյան կամ տեղական)։ Չեմ նկատել, որ ինչ-որ միջազգային հեղինակավոր կառույց դրամաշնորհ հատկացրած լիներ՝ նման կոնցեպցիայի կամ փաստաթղթերի մշակման համար։ Ցանկացած թվի հետևում պետք է լինի հաշվարկ և հիմնավորում։ Օրինակ՝ ինչո՞ւ բնակչությունը պիտի դառնա 5 մլն, ո՞ր ռեսուրսների և ո՞ր պոտենցիալի հաշվին։ Պատրա՞ստ է արդյոք մեր երկիրը տարեկան 15 մլն տուրիստի ընդունմանը։ Ի՞նչ է պետք անել այդ թվի սպասարկման համար՝ օդանավակայանային հզորություններ և ցամաքային անցակետերի թողունակություն, հյուրանոցների թիվ և սպասարկման ծառայությունների հզորություններ և այլն։

Կրկին վերադառնանք վարչապետի 2019 թվականի ստեփանակերտյան ելույթին. «Ուզում եմ ընդգծել, որ սա մեր ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն դեռ պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում։ Նույնքան կարևոր է ձևակերպել և ունենալ այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ՝ այն կոնկրետ քայլերը, որոնք կառավարության ծրագիրը պետք է վերածեն մեգանպատակների գործնական իրագործման»։

Այդ ելույթից անցել է մեկ տարի և մենք առայժմ ստացել են միայն ազգային անվտանգության բավական վիճահարույց հայեցակարգ. ոչինչ ավելին։

Փաստացի՝ մենք ընդամենը գործ ունենք վարչապետի կամ նրա մերձավոր շրջապատի պետության հեռանկարի մասին ազատ պատկերացումների հետ։ Կա՞ արդյոք համազգային կոնսենսուս այս առաջնահերթությունների շուրջ։

Իմ որոշ գործընկերներ վարչապետի ելույթից հետո հիշել էին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Հայաստան-2020 ծրագիրը։ Դա ոչ միայն ծրագիր էր, այլև՝ պլատֆորմ՝ Հայաստանի և սփյուռքի ինտելեկտուալ ներուժի համագործակցության և համախմբման նոր ձևաչափ։ Համախմբման և կոնսենսուսի հասնելու նման ձգտում հիմա չկա, քանի որ վարչապետի պատգամներն ունեին քարոզչական էություն և փիառ նշանակություն։

3. Հնարավոր չէ ապագան կառուցել մշտական բացասականի վրա։ Վարչապետի վերջին ուղերձը Անկախության օրվան նման էր «սև պատվոգրի»։ Չի կարելի ջնջել պատմությունը. որպես կանոն՝ նույնը կրկնվում է այդպես անողների հետ։ Տեսեք, նույն ստեփանակերտյան ելույթում վարչապետը հիշում էր հայկական կապիտալի մասին, որը տեղ է գտել Հայաստանում՝ զանազան նախագծերի տեսքով, որոնք էլ դարձել են մեր նորանկախ պետության այցեքարտերը գոյության 27 տարիների ընթացքում։ Իսկ ի՞նչ կարող է առաջարկել գործող վարչապետն իր պաշտոնավարման 2.5 տարիներից հետո՝ որպես այցեքարտ։ Նա և իր նեղ թիմը համառորեն անում են ամեն ինչ, որպեսզի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը մարդկանց հիշողության մեջ մնա որպես.

- գաղտնի որոշմամբ բարձրագույն պաշտոնյաներին վճարվող պարգևավճարներ

- 1000–ը գերազանցող կորոնավիրուսի զոհեր


- Հայաստանի պատմության մեջ ամենաերկար Արտակարգ դրությունը

- տուգանված քաղաքացիների աներևակայելի մեծ թիվ

- անկախ պետականության ընթացքում բնակչության համար ուղիղ հարկերի ամենանշանակալից բարձրացումը

- կառավարություն, որը խաբել է մեքենա գնող ԵԱՏՄ-ի քաղաքացիներին

- հանրային հարաբերություններում բարոյական նորմերի կտրուկ անկում

- իր լեգիտիմությամբ և կազմով ամենավիճելի ՍԴ ձևավորում և այլն

Ինչ կարելի է անել

Ես օրինակ կառաջարկեի պատրաստել փաստաթուղթ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Մոդեռնիազացիայի հռչակագիր-քաղաքական համերաշխության մանիֆեստ»։

Այս փաստաթուղթը պետք է ունենա այն անկյունաքարային նշանակությունը, ինչն ունեցել է Անկախության հռչակագիրը՝ 1990 թվականին։ Առաջին հռչակագիրը դրել է անկախ պետականության կառուցման հիմքերը, իսկ նորը պետք է ձևակերպի, թե ինչպիսին պետք է լինի պետությունը 21-րդ դարում։

1990 թվականի անկախության հռչակագրից հետո տեղի է ունեցել պատմական մեծ իրադարձություն. ձևավորվել է ևս մեկ հայկական պետություն՝ Արցախը։ Ավելի գործնական և ավելի անմիջական է դարձել սփյուռքի մասնակցությունը պետության կյանքում։ Ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ և մարտահրավերներ, որոնք չկային 1990 թվականին՝ հռչակագրի ընդունման պահին։ Այդ հռչակագրում ամրագրված շատ դրույթներ այդպես էլ մնացին թղթի վրա։ Պետությունն անցավ զգալի ճանապարհ, պետության մեջ տեղի ունեցան քաղաքական և այլ գործընթացներ, որոնք կարիք ունեն վերաիմաստավորման։

Պետք է տալ գնահատականներ և եզրագիծ քաշել։ Պայմանականորեն ասած՝ 2020-ի հռչակագիրն ինչ-որ իմաստով պետք է դառնա «նոր կտակարան» գործող և ապագա քաղաքական էլիտաների համար. թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից Հայաստանը, և դրա համար խաղի ինչ կանոններ են դրվելու։ Կոնսենսուսը պետք է լինի հետևյալի շուրջ. գլոբալ նպատակները պետք է լինեն ընդհանուր, դրանց հասնելու ճանապարհները կարող են լինել տարբեր, և հենց դա է լինելու քաղաքական, հասարակական և այլ միավորների բազմակարծության ներկապնակի առանցքում։

Պետք է գալ մի կարևոր հանգրվանի, որտեղ լինի պետության և ազգի առաջ կանգնած ռազմավարական մարտահրավերների միասնական գիտակցումը։

Դրանց թվին ես կդասեի.

1. Ավանդականի և առաջադիմականի օպտիմալ համադրումը՝ հայի սոցիալիզացիայի տարածքի ընդլայնման արդյունքում, երբ նա դուրս է գալիս ընտանեկան-տոհմական (կլանային) հարաբերություններից։

2. Հայկական անհատականության և քաղաքակիրթ պետության հիմքերի առավելագույն համատեղելիության անհրաժեշտությունը։

3. Նոր էլիտայի անհրաժեշտությունը, որը կիրականացնի կարևորագույն բարեփոխումները և մոդեռնիզացիան, այդ թվում՝ գիտակից առաջնորդության միջոցով։

4. Ավտոկրատիա՞, թե՞ դեմոկրատիա՝ ստիպված, բայց անհրաժեշտ ընտրությունը

5. Անկախության անքակտելի հիմքերի ապահովման, ներքին կայունության ապահովման և մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդնումը։

6. Զարգացման և մոդեռնիզացիայի նոր օրակարգը․ պետք է գիծ քաշվի և ցույց տրվի, թե ինչն է ամենից շատ անընդունելի և մերժելի և ըստ այդմ՝ խստորեն դատապարտելի.

- Մարդու կյանքի հանդեպ ոտնձգությունը

- Իշխանության արդար ձևավորման պրոցեսի խոչընդոտումը (ընտրությունների լեգիտիմություն)

- Իշխանության չարաշահումը, կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը

- Անկողմնակալ, անկախ արդարադատության սկզբունքների խախտումը

- Իշխանության և բիզնեսի, իշխանության և կրիմինալի սերտաճումը

- Տեռորի և բռնության միջոցով քաղաքական հարցերի լուծումը

Արդյունքում մենք պետք է ունենանք 21-րդ դարին հարիր մրցակցային ազգ-պետություն, որին բնորոշ են.

• Տոլերանտ-առաջադեմ հասարակություն

• Առաջադիմական-ստեղծարար կառավարչական էլիտա

• Իրազեկ և հեղինակություն ունեցող իշխանություն

• Լիբերալ տնտեսություն

• Կազմակերպված պետական համակարգ և անվտանգ միջավայր

• Միջազգային հարաբերություններում ազնիվ և հետևողական գործընկերություն:

Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն խորհել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները։ Մյուս կողմից էլ՝ շատերին էլ դա հետաքրքիր չէ, որովհետև իրենք իրենց կյանքը դասավորել են, պատկերացնում են իրենց բարեկեցիկ ապագան։

Ոմանք ուզում են լինել օգտակար, բայց տարբեր պատճառներով չեն անում կարևոր քայլը։ Չեն անում այդ առաջին քայլը նաև այն պատճառով, որ ստեղծված իրականության պայմաններում իշխանություններից բանական և խոհեմ արձագանք սպասելի չէ։ Հոգու խորքում գերադասում են հարաբերական կոմֆորտը և անդորրը՝ ներկա իշխանությունների կամ նրանց «հեղափոխական արդարադատության» հետ գործ ունենալուց։ Բայց պետք է ուժ գտնել մեր մեջ և դուրս գալ այս սարդոստայնից, մեր ժողովրդի պատմության այս փակ շրջանից, որը թույլ չի տալիս մեզ զարգանալ և նորացվել և հրաժեշտ տալ 20-րդ դարին։

Վստահ եմ, որ սփյուռքի մեր լուսավոր, ինտելեկտուալ շրջանակների մոտ (խոշոր գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ, կրոնական գործիչներ…) մտածմունք կա, որ մենք հիմա՝ այստեղ կորցնում ենք ապագան։ Բայց նրանք ունեն կարևոր պատմական դեր. oգնել հայաստանյան նույնատիպ շրջանակներին` գիտակցել, որ պետք է մի կողմ դնել բոլոր հավակնություններն ու նախկին վիրավորվածությունը և մոբիլիզացնել երկրի բոլոր սերունդների ողջ կառավարչական և ինտելեկտուալ պոտենցիալը, հստակեցնել համազգային խնդիրների և մարտահրավերների առաջնահերթությունները, վեր դասել դրանք մասնավոր-կորպորատիվ, նեղ քաղաքական և անձնական շահերից։

Հենց այս մտորումներով կոչ եմ անում բոլորին վերջապես բացել 21-րդ դարի դռները։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ