«Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ
Եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական հաջողությունը և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը մեկխաղյա դիմակայությունում տանը մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 111-րդ րոպեին խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:
«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում էր Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:
Փլեյ օֆֆ-ում Արարատ-Արմենիան կմրցի սերբական Ցրվենա Զվեզդայի հետ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար