Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է մարդկանց «շարժողունակության ավելացումը»
Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:
Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է: Մոտ 20 բուժհաստատություններից, այս պահին կորոնավիրուսով զբաղվում է միայն 5 հիվանդանոց: Բայց եթե իրավիճակը սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը 2700-2800 սովորական մահճակալ է եւ 300 վերակենդանացման, նորից կարող են գործի անցնել»:
Նա նկատեց, որ հիվանդների ամենացածր թիվն ունեցել են սեպտեմբերի 11-ին, որից հետո թվերը սկսել են աճել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար