Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն

Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։

Անկախության օվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Երեկվանից շոկի մեջ է թե´ բժշկական հանրությունը, թե´ լայն հասարակությունը։ Միակ բացատրությունը, որը հնչում է, հետևյալն է. համավարակի ամենալարված փուլում նախարար Ա. Թորոսյանը անձնական խնդիրներ ունի  Նորքի տնօրենի՝ Մհեր Դավիդյանցի հետ։

Լավ, Ա. Թորոսյանի խեղճությունը հասկացանք, բա վարչապետ Փաշինյանը ո՞վ է. կա՞ մի հարց, որտեղ նա կարողանում է ինքնուրույն հասկանալ վիճակը և կայացնել որոշումներ։ Թե՞ նա դարձել է մերձավորների մանիպուլյացիաների գերին։ Աղմուկն այնքան մեծ է, իսկ վիճակն այնքան անհեթեթ, որ նա ստիպված է լինելու թե´ բացատրություններ տալ, թե´ կոնկրետ հետևություններ անել։

Գրեթե նույն պատմությունն էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի հարցում։ Մինչև բուժանձնակազմը չգնաց աննախադեպ քայլի, չսպառնաց  աշխատանքից զանգվածային ազատվելու հեռանկարով, վարչապետը չհամարձակվեց նախարար Արսեն Թորոսյանի դեմ գնալ։

Մեկ այլ նմանատիպ տգեղ պատմություն է կրթության ոլորտում, մասնավորապես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ կապված։ Ինչ է թե՝ Արայիկ Հարությունյանը ունի անձնական դիրքորոշում՝ Աշոտ Բլեյանի հետ կապված, վարչապետ Փաշինյանը չի համարձակվում կայացնել օրինական և միակ տրամաբանական որոշումը։ Կա անգամ պաշտոնական գրագրություն՝ վարչապետ Փաշինյանը տալիս է հանձնարարական ԿԳՄՍ նախարարին՝ 5 օրյա ժամկետում այս ճանապարհով լուծել հարցը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը փաստացի «պատռում է» այդ հանձնարարականը՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում անել դա։ Այսքանից հետո ավելորդ է մանրամասների մեջ մտնել, բայց նման դեպքերում Փաշինյանն արժեզրկվում է ոչ միայն որպես վարչապետ, ինչը վտանգավոր է երկրի համար, այլև՝ որպես մարդ, ինչը ողբերգություն է իր համար։ Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենաժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել։ Հետաքրքիր է, որ Նորքի հիվանդանոցի դեմ այդ հրապարակային «տոնական» դեմարշից հետո երեկ արդեն ֆեյսբուքյան բաց հարթակներում շատերը սկսեցին բարձրաձայն մտորել. փաստորեն

Արյունաբանականի կոլեկտիվը միանգամից ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ դիմելով հրապարակային կտրուկ քայլերի, քանի որ փափուկ խոսքը և զուսպ մոտեցումը այս կառավարությունը պարզապես արհամարհում է։ Արդյո՞ք պետք է այսուհետ բոլոր կոլեկտիվները գնան ծայրահեղ քայլերի ճանապարհով, որպեսզի իրենց արդարացի, օրինական պահանջները լուծում ստանան։

Խնդիրն ավելի լայն է. իսկ արդյո՞ք մյուս ոլորտներում նույնպես նույն վիճակը չէ։ Եթե այս՝ բացառապես անձնական մոտիվացիայի վրա հիմնված գործունեությունը հատուկ է միայն այս կոնկրետ նախարարություններին, ապա սա արդեն նմանվում է ոչ թե իշխանության, այլ՝ կառավարության ներսում գործող մի փոքր խունտայի։ Իսկ գուցե մյուս նախարարություններում նույնպես այդ վիճակն է, ու ներսում՝ հանրության աչքից հեռու, նորից ամեն ինչ անձնական մոտիվներով է որոշվում ու կառավարվում՝ ի վնաս երկրի և լայն հանրային շահի։ Այս զարգացմանը պետք է շատ ուշադիր լինի նաև իշխող խմբակցությունը։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ