Նիկոլ Փաշինյանը համաձայն է Արայիկ Հարությունյանի հետ
Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարել էր հետեւյալը. ««Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»: Նա, ըստ երեւույթին, ակնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով 1979-ին դատապարտվել էր բռնաբարության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար