Անկարայի և Թել Ավիվի միջև նոր լարվածություն է հասունանում
Թուրքիայի և Իսրայելի միջև նոր լարվածություն է հասունանում։ Պաշտոնական Անկարան խստորեն քննադատել է Իսրայելի խորհրդարանի այն որոշումը, որով պաշտոնական կարգավիճակ է տրվում Պաղեստինի տարածքում գտնվող, սակայն Իսրայելի կողմից օկուպացված բնակավայրերին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի խորհրդարանի՝ պաղեստինցիներին պատկանող տարածքներում կառուցված շուրջ 4000 բնակելի կառույցներին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումը»:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ նշված կառույցներն ապօրինի են, իսկ դրանց վերաբերյալ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին ընդունված համար 2334 որոշմանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները խաթարվել էին 2010թ.՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման պատճառով: Երկու երկրների միջև դիվանագիտական կապը վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ Իսրայելը 2016թ. ներողություն խնդրեց Թուրքիայից և համաձայնեց փոխհատուցում վճարել հարձակման ժամանակ զոհված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին:
7or.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի