Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Թոփ-լուրեր

Ծառուկյան- իշխանություն. զուգահեռ օրակարգեր

Ձեւացնել, թե Հայաստանում ոչինչ չի կատարվում, եւ որ կյանքը գնում է իր բնականոն հունով, իշխանությունը այլեւս չի կարողանում։ Մի երկար ժամանակ կարողանում էր, հիմա՝ ոչ։ Ընդհանուր, բայց անորոշ դժգոհություններ են կուտակվում հանրության շրջանում։ Եթե դրանք չեն ստանում քաղաքական բանաձեւերի տեսք, ապա իշխանության համար դա միանգամայն կառավարելի վիճակ է եւ իշխանությունը միշտ ունենում է գործիքակազմ դրանք կառավարելիության սահմաններում պահելու համար։ Միանգամայն այլ վիճակ է, երբ որեւէ քաղաքական ուժ կամ լիդեր անորոշ հանրային դժգոհություններին տալիս է կոնկրետ եւ հասկանալի ձեւակերպումներ։ Սրանից իշխանությունը սկսում է նյարդայնանալ։

Չկայացող երկխոսություն. Ո՞վ ու՞մ հետ է խոսում

Կա մի հանգամանք, որն անտեսել հնարավոր չէ. Ծառուկյանն ունի քաղաքական գործունեության մեծ փորձ։ Մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ, բայց փաստը դրանից չի փոխվում։ Եւ Ծառուկյանն այսօր իր խաղաքարտը կիրառում է հենց այդ փորձի վրա։ Եւ նա սկսում է անել շատ պարզ մի բան. խոսել ժողովրդի հետ։

Ու պարզվում է, որ այդ որոշման դեմ ոչ մի հակախաղ չկա։ 21-րդ դարում հնարավոր չէ քաղաքական ուժի ղեկավարին արգելել խոսել ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ խոսելը ենթադրում է հանդիպումներ համակիրների հետ, հանդիպումներ գյուղերում, մարզերում, հետո ավելի մեծ քաղաքներում, հետո խոշոր հանրահավաքներ Երեւանում եւ այլուր։

Ավելորդ է ասել, որ Ծառուկյանը լավ է տիրապետում ժողովրդի հետ խոսելու տեխնոլոգիաներին. պարզապես խոսում է մարդկանց համար կարեւոր, օրհասական թեմաներից՝ պարզ հասկանալի լեզվով ու ամեն անգամ շեշտում է, որ դրանք լուծվող հարցեր են։ Երկու-երեք նման հանդիպում, ժողովրդի մեջ առաջանում է աշխուժություն, հաջորդ հանդիպումները դառնում են ավելի մարդաշատ, ավելի էներգետիկ, ամեն անգամ նոր հարցեր են բարձրացվում ու Ծառուկյան-ժողովուրդ երկխոսությունը դառնում է քաղաքական կյանքի ռեալ գործոն, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Ծառուկյան-ժողովուրդ երկխոսությունը դառնում է քաղաքական օրակարգ։

Հենց սա է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչների արձագանքը գնալով դառնում է ավելի նյարդային, համեմված սպառնալքիներով։

Ո՞ւմ հետ է խոսում իշխանությունը

Ի հակակշիռ նկարագարված պրոցեսի, իշխանությունը նախընտրում է խոսել բացառապես իրավապահաների հետ՝ ԱԱԾ, ՀՔԾ, դատախազություն։ Որքան մեծանում է Ծառուկյան-ժողովուրդ երկխոսության ծավալները, այնքան ուժեղանում է իրավական ճնշումները Ծառուկյանի եւ նրա թիմի վրա։ Հասկանալի որ, սա անվերջ պրոցես չէ, սա առողջ պրոցես չէ, սա քաղաքական պրոցես չէ, սա իրավական պրոցես չէ... Այդ դեպքում ի՞նչ է սա։ Իշխանության տեսակետից սա կարճաժամկետ փուլում իշխանություն պահելու միջոց է։ Բայց ավելի երկարատեւ ժամանակահատվածում սա հեռանկար չունեցող պրոցես է։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան կգնա անկանխատեսելի ու կլինեն անկանխատեսելի զարգացումներ։

Ծառուկյանի եւ իշխանության հետագա քայլերը. պայքար հեռանկարի համար

Ծառուկյանի պարագայում խնդիրը պարզ է՝ նա, կարծես թե, չի թաքցնում այն՝ մեծացնել ժողովրդի հետ երկխոսության ծավալները, բարձրացված խնդիրներին տալ քաղաքական բանաձեւերի տեսք, երկրում ձեւավորել նոր օրակարգ, հասնել քաղաքական լուծումների։ Ամեն ինչ օրինական է, ամեն ինչ քաղաքակիրթ։ Ծառուկյանից ուղղակի պահանջվում է գրագետ աշխատանք ու թույլ չտալ կոպիտ սխալներ։

Իշխանության հակաքայլերի ներկապնակը հարուստ չէ, ընտրությունը մի քանի տարբերակների մեջ է։

ա/ Անտեսել պրոցեսը, ցույց տալ, թե ոչինչ չի կատարվում։

բ/ Ընդունել, որ երկրում ինչ-որ բան կատարվում է, ընդունել, որ կան իրական դժգոհություններ եւ փորձել քաղաքական ճանապարհով գտնել լուծումներ։

գ/ Գնալ իրավական ապօրինությունների, հարուցել քրեական գործեր, ձերբակալել Ծառուկյանին եւ թիմակիցներին։

Առաջին տարբերակի դեպքում իշխանության հույսը կլինի երջանիկ պատահականությունը. գուցե հանրության բողոքը ինքն իրեն մարի։ Բայց սա կլինի քաղաքական լոտո, որովհետեւ առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում հակաիշխանական շարժումը իրական հանրային դժգոհությունների ֆոնին կդառնա քաղաքական պրոցես եւ որոշ ժամանակ հետո կկանգնի արտահերթ ընտրությունների անխուսափելիությունը:

Երկրորդ տարբերակը նշանակում է ընդունել, որ երկրում կան ռեալ խնդիրներ, ընդունել, որ կառավարությունն ունի լուրջ բացթողումներ եւ երկրում կա կառավարման ընդհանուր ռեստարտի խնդիր։ Սրա հաջորդ քայլը երկրում քաղաքական երկխոսության նախաձեռնում է, որը թույլ կտա մի կողմից խուսափել ցնցումներից, մյուս կողմից՝ լուծել կուտակվող խնդիրները։

Եվ վերջապես երրորդ տարբերակը. մոռանալ օրենք եւ իրավունք, գնալ Ծառուկյանի եւ թիմի նկատմամբ ակնհայտ անօրինական բռնաճնշումների։ Իշխանության հաղթանակը այդ դեպքում կտեւի մի քանի շաբաթ, իսկ դրանից հետո երկիրը կմտնի անկանխատեսելի սցներաների փուլ։

Շատ արագ տեղի է ունենալու պրոցեսների արմատականացում, գլուխ են բարձրացնելու քաղաքական պրոցեսներին ոչ ունակ շրջանակները, ժողովրդի մեջ կուտակվող դժգոհությունը վերածվելու է անհուսության, չի լինելու այն քաղաքակիրթ օրակարգի վերափոխող բուֆերը եւ իշխանությունը մնալու է մեն մենակ հարյուր հազարավոր դժգոհ, գործազուրկ եւ սոված քաղաքացիների առաջ։ Երկրում մթնոլորտը դառնալու է ծայրահեղ վտանգավոր։ Կա համաշխարհային փորձ՝ իշխանությունները նման դեպքերում ունենում են տխուր վախճան, կա հայաստանյան փորձ՝ իշխանությունները դրանից հետո կարճ ժամանակ անց մերժվում են, հեռացվում։

Գուցե իշխանության երիտասարդ դեմքերը սա լավ չեն պատեկրացնում, լավ չեն հասկանում թե ինչ է նշանակում մթնոլորտի ռադիկալիզացիա, չեն հասկանում անկառավարելի ընդվզման վտանգը։ Չի բացառվում, որ դա այդպես է, որովհետև դրա համար կենսափորձ է պետք։ Բայց իշխանության մեջ գտնվող փորձառուները պետք է, որ սա լավ հասկանան։ Շատ ավելի կարեւոր է իրավապահների զգոնությունը։ Կա սահման, որը երբեք չի կարելի անցնել, կա սահման, որից հետո անձնական պատասխանատվությունը անխուսափելի է։

Հակոբ Ասատրյան

Top-News.am