Հայաստանը երկու գոլ խփեց եւ հաղթեց
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային թիմը Երեւանում, դատարկ տրիբունաներով մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց էստոնացի ֆուտբոլիստների դարպասը եւ վաստակեց առաջին երեք միավորը:
Առաջին գոլն իր անհատական որակների շնորհիվ խփեց Ալեքսանդր Կարապետյանը: Երկրորդ գոլը եւս նրա ջանքերի արդյունքն էր: Նախ նա դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Բիչախչյանին, բայց նրա հարվածը հետ մղեց դարպասապահը, սակայն Կարապետյանը չկտրվեց պայքարից, տիրեց գնդակից եւ դժվարին դիրքում ընտիր փոխանցում կատարեց Անգուլոյին, որն էլ ոչ պակաս ընտիր հարվածով խփեց երկրորդ գոլը:
Հայաստանը երեք միավորով երրորդն է խմբում, իսկ Վրաստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան միմյանց հետ խաղն ավարտելով 1:1 հաշվով վաստակեցին չորսական միավոր:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար