Երաժշտությունն օգնել է հաղթահարել երկրաշարժը. հայ երկու մասնակիցների հիանալի ելույթները «Ձայնը 60+» շոուում (տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում «Ձայնը 60+» շոուի նոր եթերաշրջանին երկու հայ է մասնակցել՝ Սոչիից 60-ամյա Անդրեյ Փափազյանն ու 69-ամյա Վալերի Աղաբեկովը Կրասնոդարից։ «Կույր լսումներին» փայլուն ելույթից հետո երկու մասնակիցն էլ հայտնվել են Թամարա Գվերդծիթելիի թիմում։
Արմեն Փափազյանը կատարել է Ֆրենկ Սինատրայի «My way» երգը՝ ցնցելով բոլոր մարզիչներին։ Այս եթերաշրջանի ընթացքում նրանց շարքում են Թամարա Գվերդծիթելին, Լեւ Լեշչենկոն, Ելենա Վաենգան եւ Գարիկ Սուկաչովը։
«Երկրաշարժից հետո երկուսուկես տարի չէի դիպչում երաժշտությանը։ Նյարդերը քայքայված էին։ Հետո ինձ խորհուրդ տվեցին վերադառնալ երաժշտությանը՝ նախկինի նման դառնալու համար։ Եվ երաժշտությունն օգնեց»,- խոստովանել է 60-ամյա երգիչը։ Կարճատեւ մտորումներից հետո Փափազյանը մարզիչներից ընտրել է Թամարա Գվերդծիթելիին։
Թամարա Գվերդծիթելիի թիմում հաղթանակի համար կպայքարի նաեւ Արմենի հայրենակից Վալերի Աղաբեկովը, որը «կույր լսումների» ընթացքում կատարել է Նեթ Քինգ Քոուլի «L-O-V-E» հիթը։
«Իմ ամբողջ կյանքը հիմնականում անցնում է երաժշտությամբ։ Երաժշտության հանդեպ սերը սկսվել է դպրոցից. բոլորս տարված էինք «The Beatles»-ով։ Ես միշտ երգել եմ։ Վերջին տարիներին ես ցանկանում եմ ձայնագրություններ անել, աշխատել համակարգչի հետ։ Ինձ համար կարեւոր է մարզավիճակում լինել, ինչ-որ բան անել»,- ասել է Աղաբեկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը