Պարտվել, պարտվել այնպես, որ մրցակիցը հեչ չտանջվի
Մեկնարկեց ֆուտբոլի Ազգերի լիգայի գավաթը նաեւ Հայաստանի հավաքականի համար: Հայաստանի ազգային թիմը, առանց Հենրիխ Մխիթարյանի մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա եւ պարտվեց 2:1 հաշվով:
Ընդ որում, մակեդոնացիները ոչինչ չարեցին հաղթելու համար: Ոչ մի ջանք, ոչ մի եռանդ նրանց կողմից: Ամեն ինչ արեց Հայաստանի հավաքականը:
Հենց հանդիպման ամենասկզբում Հարոյանը տուգանային հրապարակում հարվածեց մրցակցին, ընդ որում, դրա կարիքը բոլորովին չկար եւ բոսնիացի մրցավարը նշանակեց 11 մետրոնոց հարված: Հետո արդեն Համբարձումյանը առանց անհրաժեշտության վայր գցեց մրցակցին եւ կրկին 11 մետրանոց: 2:0:
Միայն, երբ արդեն հանդիպման վերջին վայրկյանն էր, արդեն 11 մետրոնոց նշանակվեց մրցակցի դարպասին եւ այն իրացրեց Բարսեղյանը: Արդեն կարելի էր գրավել մրցակցի դարպասը, արդեն նրանց ոչինչ չէր կարող սպառնալ:
Տխուր խաղ, բացասական հույզեր, իսկ Հայաստանի հավաքականը պարտվեց մի թիմի, որը ոչ թե թույլ էր, այլ շատ թույլ, թույլիկ: Ընդամենը մեկ փաստ. Հայաստանի հավաքականը ստացել է անկյունայինի 13 հարված, իսկ մրցակիցը մեկ: Նորից ստիպված ենք կրկնել՝ այսպես ֆուտբոլ չեն խաղում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար