Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Ոչ ոք չի կարող ստիպել, որպեսզի մենք դադարեցնենք մեր գործունեությունը. Հարություն Հարությունյան

«Փորձում եմ ուշադրություն չդարձնել նման լուրերին, որովհետև, ըստ էության, այդ լուրերը չունեն հստակ հասցեատեր, չգիտես, թե որ աղբյուրից են տարածվում դրանք։ Փաստացի այդ ամենի գնահատականը կտամ հենց մրցույթի ժամանակ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է TV5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մամուլում քննարկման թեմա դարձած՝ առաջիկայում որոշ լրատվամիջոցներին կապուղի չտրամադրելու հարցին,- ես չեմ զարմանա, որ իմանամ ինչ – որ մի տեղ, ինչ – որ մի անկյունում նման հարց քննարկվել կամ քննարկվում է։

Ես վստահ եմ, որ, եթե կա 100 մարդ, որ ուզում է «5-րդ ալիքը» չլինի, ապա 10 հազար մարդու մոտ դա լուրջ դժգոհություն կառաջացնի։ Չէ՞ որ մենք ունենք համապատասխան ուսումնասիրություններ և չափումներ, թե որքան մարդ է մեզ նայում կամ՝ ինչ ակնկալիքներ ունի մեր լսարանը մեզանից։ Կա համապատասխան օրենք, որով պայմանավորված որոշում է կայացվում՝ ում թույլ տան օգտվել հանրային մուլտիպլեքսից և ում թույլ չտան։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել, որպեսզի մենք որպես հեռուստաընկերություն դադարեցնենք մեր գործունեությունը։ Ասեմ ավելին՝ ցանկացած պարագայում մենք շարունակելու ենք մեր գործունեությունը։ Եթե հանկարծ կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթում մեզ կապուղի չտրամադրվի, այդ հարցի լուծման վերաբերյալ շատ այլ ճանապարհներ կան։ Օրինակ՝ մենք արբանյակային հեռարձակման կանցնենք, կամ ինտերնետային հեռարձակում կիրականացնենք, ընդ որում, այդ պարագայում ավելի ազատ ձևաչափով, որովհետև այլևս ստիպված չենք լինի ենթարկվել վերահսկողություն իրականացնող կարգավորիչ մարմնին, որտեղ քննարկման թեմա կարող է դառնալ ցանկացած հարց՝ եթերում արտահայտած բառ, եթեր հրավիրված հյուր և այլն։ Այնպես, որ ցանկացած պարագայում այս իրավիճակից մենք շահող ենք դուրս գալու»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ բացառում է արդյո՞ք TV5 հեռուստաընկերության տնօրենը, որ առաջիկայում լրատվամիջոցի փակման վերաբերյալ քաղաքական որոշում կարող է կայացվել, Հարություն Հարությունյանը պատասխանում է.«Նախ հստակեցնենք, որ մենք, ըստ պատշաճի, պատրաստվում ենք մասնակցել կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթին, ընդ որում, մրցույթին մասնակցելու և ներկայացնելու ենք շատ լուրջ ծրագիր։ Եթե ես կհամոզվեմ, որ իմ ներկայացրած ծրագրից ավելի թույլ ծրագրի հանրային մուլտիպլեքսից օգտվելու հնարավորություն են տվել, դրա համար էլ ճանապարհ կա՝ քննարկել հարցը դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև եվրոդատարան։ Ինչ վերաբերում է քաղաքական որոշման վերաբերյալ հարցադրմանը՝ ես ոչինչ չեմ բացառում։ Հաշվի առնելով այսօրվա իշխանության վերաբերմունքը մեր նկատմամբ, ասեմ ավելին՝ ես դրան սպասում եմ։ Պարզապես հիշեցման կարգով տեղեկացնեմ՝ կարծես չգրված մի օրինաչափությամբ՝ ինչ - որ նախաձեռնում է մեր իշխանությունը, վերջում, չգիտես ինչու՝ հակառակն է ստացվում։ Կլինի՞ քաղաքական որոշում, որի արդյունքում ճնշումներ կգործադրվեն ՀՌԱՀ –ի անդամների վրա, ինչի առնչությամբ ես խիստ կասկածում եմ, որ դրա բոլոր անդամները կճնշվեն, կամ այնտեղ ինչ-որ մեկը կճնշվի, այդ ամենը ցույց կտա ժամանակը, չեմ ուզում ժամանակից շուտ ենթադրություններ անել։ Այնպես, որ ինչպես ասում են՝ կապրենք - կտեսնենք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականին հունվարին լրանում է հեռուստաընկերությունների լիցենզիայի տրամադրման ժամկետը։ Օրենքով նախատեսված կարգով՝ ՀՌԱՀ-ը լիցենզավորման նոր մրցույթ հայտարարելու մասին կտեղեկացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Մրցույթին կարճ ժամանակ է մնացել, սակայն արդեն տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ Այս ենթատեքստվում քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո