Աշխատասենյակային արդարադատություն
Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իջեցված հրահանգը ստիպել մոռանալ մարդկային նորմալ հարաբերությունները, հարգանքը գործընկերոջ նկատմամբ։ Կարելի է իրավական, գաղափարական և բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունենալ, բայց դա որևէ կերպ չի կարող արդարացնել տարրական հարգանքի բացակայությունը։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար խախտել էթիկայի բոլոր կանոնները, վիրավորել մի մարդու, ով երկար տարիներ աչքի է ընկել հավատարմությամբ մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներին։
Այդ մասին են խոսում նաև Ալվինա Գյուլումյանի կոռեկտ պատասխանները՝ իր իրերն առանց իր իմացության և առանց իր ներկայության տեղափոխելու վերաբերյալ։ Դա շատ ավելի մարդկային էր, շատ ավելի զուսպ, քան աշխատասենյակը, որպես «արդադատության առանցք» դիտարկողների նկրտումները։ Տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու արժանապատվությանը։
Թվում է, թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները։ Սահմանադրական դատարանը մատնվել է անգործության։ Սակայն սա բոլորովին այլ, քչերին անհանգստացնող թեմա է։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg