Ռոբերտ Քոչարյանը խոսում էր երեք հարյուր միլիոնանոց լսարանի առջեւ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան հեղինակավոր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցը, բնականաբար, լայն քննարկման արժանացավ, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Պատահական չէ, որ նույն հեռուստաալիքն այսօր արդեն հարցազրույցից տարբեր հատվածներ էր հեռարձակում: Եթե կարճ ասենք, ապա Հհ երկրորդ նախագահն իր բարձր կարգի շնորհիվ հարցազրույցից շահած դուրս եկավ:
Ռոբերտ Քոչարյանը շատ լավ էր պատկերացնում, թե ով է իր լսարանը, եւ որ իրեն միայն Հայաստանում չեն լսելու: Նա շեշտերը դրեց հստակ, այնպես, որ հասկանալի լինի երեք հարյուր միլիոնանոց լսարանի համար:
Հայաստանում ոմանք այն կարծիքին են, թե ՀՀ երկրորդ նախագահը չխոսեց այս կամ այն հարցի մասին կամ չասաց այն, ինչ սպասում էին, բայց կրկնենք, երկրորդ նախագահը հասկանում էր, որ խոսում է մոտ քսան երկրի հեռուստադիտողի, եւ ոչ թե սեւի եւ սպիտակի բաժանված հայաստանյան լսարանի համար:
Ռոբերտ Քոչարյանը, ի վերջո, խոսում էր ոչ միայն հայաստանյան խնդիրների, այլ նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների մասին, իսկ հայաստանյան կամ Հայաստանի վերաբերյալ հարցերի եւ խնդիրների մասին պետք է խոսեր այնպես, որ հասկանալի լիներ երեք հարյուր միլիոնանոց լսարանի համար: ՀՀ երկրորդ նախագահը նրբորեն զգաց լսարանը, դրա սպեցիկ առանձնահատկությունները, գտավ ճշգրիտ եւ հստակ ձեւակերպումներ, ասելիքը դրանով ավելի լավ հասցնելով հեռուստադիտողին:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար