Իբր ընդդիմադիր ադրբեջանուհին աջակցում է Ալիեւին
Պրահայում բնակվող քաղաքական վտարանդի Մաթանաթ Ազիզովան կոչ է արել ակտիվիստներին՝ նախքան տարբեր միջոցառումների մասնակցելը, ուսումնասիրել դրանք։
Ֆեյսբուքյան իր էջում Ազիզովան գրել է այն մասին, որ Եվրապառլամենտում, Ադրբեջանի հարցով՝ այսպես կոչված հանրային լսումների կազմակերպիչներից մեկը, Չեխիայից դեպուտատ՝ Յարոմիր Շտետինան է։
«Այդ մարդը ատում է ադրբեջանցիներին։ Նա ապրում է «Արցախի» անկախության երազանքով եւ չի թաքցնում դա։ Ես դիմում եմ ակտիվիստներին. եթե ձեզ հրավիրել են միջոցառման, ապա նայեք, թե ում հետ եք նստելու նույն սեղանի շուրջ», – ասել է նա։
Նշենք, որ Մաթանաթ Ազիզովան լքել է Ադրբեջանը մի քանի տարի առաջ։ Տարբեր միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են որպես՝ իր քաղաքական հայացքների համար հետապնդվող, այդ պատճառով Ազիզովայի անաչառությանը կասկածելու կարիք չկա։
Ավելի վաղ նշվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել էր հանդիպել Եվրապառլամենտի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ։ Հանդիպման չեղարկման պատճառ է նշվում Տայանիի մասնակցությունը Ադրբեջանի նկատմամբ սադրիչ միջոցառմանը։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով