Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք

Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։
Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։

Դրվագ առաջին

Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը փաստաթուղթ է՝ պատասխանատվությունը սեփական անձից ուրիշների վրա գցելու մասին։

Թեման ունենալու է լուրջ հետևանքներ իշխանության համար, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր երեխաների առողջության մասին է։ Հայկական իրականության մեջ սա սակարկման ենթակա չէ։

Իսկ այս ամբողջ պատմության հիմքում Արայիկ Հարությունյանի՝ ամիսներ ի վեր չաշխատելն է։ Պետությունը, ի դեմս ԿԳՍՄ-ի, նոր ուսումնական տարվան ներկայանում է անպատրաստ, այն վատնել է նախապատրաստական մի քանի շատ կարևոր ամիս։ Ընդհուպ մինչև վերջերս դպրոցների փակ էին՝ անշունչ հաստատություններ, բայց պետք է լիներ լրիվ հակառակը՝ պետությունը հատ-հատ պետք է ուսումնասիրեր և գնահատեր բոլոր դպրոցների հնարավորությունները, տաներ նախապատրաստական ծավալուն աշխատանք։

Հեղափոխական աշխատանքը կլիներ, եթե դպրոցներում դասերը սկսվեին բացօթյա՝ օգոստոսի կեսերից, եթե դպրոցական բաց և կիսաբաց/մարզական տարածքները վերափոխվեին դասասենյակների, եթե դպրոցներում լուսամուտներ ու դռներ փոխվեին/ավելացվեին, եթե համայնքներն իրենց այգիներն ու այլ բացօթյա տարածքներ հատկացնեին դպրոցներին՝ այդ նպատակով, և այլն, և այլն. նախարարությունը տեղական իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում կարող էր ստանալ լրիվ այլ վիճակ։ Բայց դրա համար պետք էր աշխատել։

Վերջին շաբաթների ընթացքում հայաստանցիները պտտվում էին երկրի տարբեր մարզերով՝ ամենուր, ամեն գյուղում, քաղաքում հանդիպելով առանց զբաղմունք, առանց դիմակ խմբված երեխաների։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ նրանց համար կազմակերպել բացօթյա դասապրոցես, երբ ուսուցիչն էլ էր տեղում, բացօթյա տարածքներն էլ։ Պետք էր աշխատել։

Նույն հաջողությամբ, եթե պետական մեքենան աշխատեր, ապա հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների մշակութային, սպորտային խմբակների՝ բացօթյա կազմակերպման հարցը։ Սա անլուծելի խնդիր չէր, ու Հայաստանը կդառնար ներկայանալի օրինակ շատ երկրների համար։

Հնարավո՞ր չէր երկրի մշակութային կյանքը փրկել մոտ մեկ տարվա կոլապսից։ Իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար պետք էր աշխատել։ Ակնհայտ է, որ տապալվել է աշխատանքը, իսկ այս պայմաններում միակ լուծումը «հեղափոխությունն» է. որքան տապալվում է ռացիոնալ աշխատանքը, այնքան ավելի ուժեղ և ավելի բարձր է հնչում տվյալ պաշտոնյայի «հեղափոխական» հռետորաբանությունը։

Դրվագ երկրորդ

Հայաստանը շարունակում է տալ կորոնավիրուսով պայմանավորված՝ մահերի ծանր վիճակագրություն. ամեն օր՝ մահերի մեծ թվեր։ Սա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է լուրջ աշխատել։ Հասկանալ է պետք, թե որ օղակում են հիմնական սխալները, որ մահերի նման բարձր թիվ ենք տալիս։ Գուցե ուշ են ախտորոշվում, գուցե ուշ են սկսում բուժվել կամ ոչ լիարժեք ու ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում, գուցե տեստավորման ծավալներն են անբավարար, գուցե որոշ հիվանդանոցներ չեն ապահովում անհրաժեշտ բուժօգնության որակ, չէ՞ որ շատ հիվանդանոցներ հրատապության կարգով են վերափոխվել covid հաստատությունների և չունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները։ Այս պահին դժվար է հաստատապես ասել, թե հատկապես որ սխալն է հիմնական պատճառը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր։ Իհարկե որևէ պարագայում չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ հոգու վրա, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի։ Դա կառավարության պատասխանատվությունն է։

Բայց Արսեն Թորոսյանը, իր մասով տապալելով աշխատանքը, դարձյալ այն փորձում էր «փոխհատուցել հեղափոխությամբ». նրա գրառումները այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական պրոցեսի մասին ունեին մեկ նպատակ՝ դուր գալ շեֆին։ Ա. Թորոսյանն այդ կերպ էր փորձում իրեն պաշտպանված զգալ։ Իրականում պետք էր անել լրիվ հակառակը՝ մոռանալ հռետորաբանությունը, դուրս գալ պոպուլիստական սոցցանցային տիրույթից, մտնել ռացիոնալ աշխատանքային տիրույթ, խորհրդակցել, լսել առաջարկներ ու այդպես աշխատել։ Այդպես և արդյունքը կլիներ լավը, և ինքը կլիներ ավելի պաշտպանված։

Դրվագ երրորդ

Հայկ Մարությանը հակաաշխատանքի սիմվոլն է։ Լինելով հեղափոխոթյան ծնունդ՝ նա իր ամենօրյա ոչաշխատանքային օրով հուշում է, որ այս հեղափոխությունը պետք է դադարեցնել։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից էր, որի քաղաքապետը չէր գտնվում հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Շենքերի մուտքերը, դռները, վերելակները չէին ախտահանվում։ Ուսումնական տարվա նախաշեմին քաղաքապետը արձակուրդում էր՝ այն դեպքում, երբ Երևանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իր ենթակայության տակ են. բացակա էր թե քաղաքապետը, թե իր ենթակաները։
Խոստացված բոլոր ծրագրերը սուտ դուրս եկան, ավելին՝ հրապարակած սկզբունքները նույնպես սուտ դուրս եկան. անհասկանալի գործարքների և անհասկանալի թույլտվությունների վրա չկենտրոնանանք, բայց փաստ է, որ Երևանի քաղաքապետը չի աշխատել, չի աշխատում։ Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ դրվագների, Հայկ Մարությանը իր չաշխատելը չի փորձում փոխհատուցել հեղափոխականության տոնայնությամբ։ Հավանորեն այստեղ դեր է կատարում չեխական նահանջի մշտական հնարավորությունը և պատրաստակամությունը։

Ամփոփում

Բերվեց ընդամենը երեք օրինակ, բայց, ցավոք, ողջ երկրի մթնոլորտն է այդպիսին՝ չնչին բացառություններով։ Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը։ Հիմա շատ ինտենսիվ «նախընտրական» փուլ է։ Ընտրության արդյունքները դժվար չէ կանխորոշել։


Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»