Խոստացել է Պուտինից ներողություն խնդրել 2023-ին
Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլլ Օ'Ռայլին, ով նախօրեին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, ասել է, որ «իր խոսքերի համար ներողություն կխնդրի 2023 թվականին»։ Այդ մասին նա հայտարարել է The O’Reily Factor հաղորդման ժամանակ։
«Մոսկվայում Պուտինի աշխատակազմը պահանջում է, որ ես՝ համեստ թղթակիցս, ներողություն խնդրեմ։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, բայց դա կարող է որոշ ժամանակ պահանջել։ Այդ մասին կարող եք հարցնել մոտավորապես 2023 թվականին», – ասել է նա։
Նախօրեին Պուտինի մամլո–քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հաղորդավարի խոսքերը «անընդունելի են»։
«Fox-ի թղթակցի խոսքերը մենք անընդունելի ենք համարում, վիրավորական, և կնախընտրեինք, որ այդքան հարգված հեռուստաընկերությունը ներողություն խնդրեր։ Թրամփի խոսքերը թողնում եմ առանց մեկնաբանության»,– ասել է Պեսկովը։
«Պուտինը մարդասպան է» արտահայտությունը Օ'Ռայլին արել է Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում, որը եթեր է դուրս եկել փետրվարի 5-ին։ Թրամփը, ի պատասխան լրագրողի արած արտահայտության, նշել է, որ «մարդասպաններ շատ կան»։ «Մենք էլ շատ մարդասպաններ ունենք։ Կարծում եք մեր երկիրը այդքան անմե՞ղ է»,– ասել է նա։
2015 թվականին Morning Joe շոուի հաղորդավարը, Թրամփի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ՝ «Պուտինը սպանում է լրագրողներին, ովքեր իր հետ համաձան չեն»։ Ի պատասխան Թրամփը ասել էր, որ ԱՄՆ–ում էլ «շատ մարդասպաններ կան»։
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի