Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է. Ռուբեն Մելիքյան

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման փաստը ինչ-որ չափով կմեղմի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որը եղավ համավարակի ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի մասին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

«Կա քրեական գործ, կա հաղորդում հանցագործության մասին, և եթե այս որոշումն ընդունվի հասարակության կողմից, ապա, բնականաբար, իշխանությանը շատ ավելի դժվար կլինի մեղադրել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մեջ: Սա է այս փոփոխությունների նպատակը, իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման մի բան է»,- ասաց նա:

«Այս հարցը պետք է հանրաքվեով որոշվի, այս գաղափարն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Եթե նայենք և՛ իրավաբանական և՛ քաղաքական տիրույթներում, ապա իրավաբանականում, այո, կա նման մոդել, որն ամերիկյան է, որոշ եվրոպական երկրներ ևս այս մոդելը վերցրել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ որոշումն այստեղ լուրջ մասնագիտական քննադատության է ենթակա: Բայց այստեղ դոմինանտ է քաղաքական բաղադրիչը և սրանով փորձ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ կապված իշխանության ձախողումներն այլ հարթություն տեղափոխել և, վերջապես, իշխանության համար հարմար բարձր դատարան հիմնել»,- շեշտեց նա:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, որը, հավանաբար, կկոչվի «Գերագույն» դատարան:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է հասկանալ, թե այս առաջարկն ինչ դետալներ է ունենալու, սակայն պետք է սպասել և տեսնել ընթացքը և դրանից բխող վերջնական արդյունքը: Այս փոփոխությունների վերաբերյալ հանրության կարծիքին սպասելը, ըստ նրա՝ այդքան էլ մեծ գաղափարի շուրջ չի հավաքվի, քանի որ հասարակության դատական համակարգում փոփոխությունները ժողովրդի առաջնային խնդիրների մեջ չեն մտնում:

«Ես չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի հասարակությանը համոզել, թե սա որոշիչ և կարևոր բան է փոխելու նրանց կյանքում: Կրկնում եմ, որ այստեղ կա քաղաքական շահ, որոնք հետապնդում են իշխող քաղաքական ուժը և դրան սպասարկող քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանը»,-նշեց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը:

«Չեմ բացառում, որ այս գաղափարը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչու է Սահմանադրությունը փոփոխվում: Քանի որ քաղաքական խնդիր է դրված՝ փոխելու Սահմանադրությանը և սրա համար ծանրակշիռ պատճառներ են պետք, բայց օրինակ մենք չենք տեսնում հակվածություն կառավարման ձևը փոխելու, այլ սկզբունքային փոփոխություններ անելու քաղաքական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության մասով փոփոխություններ չեն լինելու և այս նպատակով էր, որ իշխանությունները որոշեցին ինչ-որ ոլորտում փոփոխություններ մտցնել»,- ասաց Մելիքյանը: