Նիկոլին մենակ մոշի տիրեւը խելքի կպիրի
Դեռ Խաչատուր Աբովյանն է ասել, որ լեզուներ իմանալը լավ է: Սա մենք վաղուց գիտենք: Խաչատուր Աբովյանից առաջ էլ Թարգմանչաց տոն ենք ունեցել: Այնպես որ, լեզու սովորելու անհրաժեշտության մասին անդադար պետք չէ կրկնել, առավել եւս գյուղացուն պարտադրել, ֆերմերին պարտադրել լեզուներ սովորել:
Նիկոլ Փաշինյանը սիրում է մեղադրել բանվորին, գյուղացուն: Հիմա էլ նա հայտարարեց, թե առանց անգլերեն եւ ռուսերեն իմանալու անհնար է մոշ աճեցնել: Սրանից առաջ էլ ասում էր, թե լավ բերք ունենալու համար գյուղերը պետք է գույն ունենան, իսկ գյուղացին էլ դաշտում պետք է գեղեցիկ եւ հատուկ համազգեստով աշխատի:
Սա դեռ քիչ չէ, Փաշինյանի զրուցակիցն էլ ասում է, թե մասնագիտական գրականությունն օտար լեզվով է, իսկ նա չի ասում, թե մեր երկրի պետական լեզուն հայերենն է եւ կառավարությունը պետք է խնդիր դնի պահանջված մասնագիտական գրականությունը թարգմանել հայերեն:
Փաշինյանը գնում է պետականությունը տրոր տալու ճանապարհով: Նա գյուղացուն, ֆերմերին է առաջարկում օտար լեզու սովորել: Խեղճ գյուղացի: Սերմնացուի, տնկիների, վառելիքի գումարն է հաճախ խնդիր լինում, իսկ հիմա պետք է լրացուցիչ գումար գտնի անգլերեն եւ ռուսերեն պարապելու համար, թե չէ մոշ ու մոռ այլեւս չի լինի:
Պոպուլիզմն ամբողջովին խժռել է Փաշինյանին: Մնում է ասել՝ Նիկոլին մենակ մոշի տիրեւը խելքի կպիրի:
Հ.Գ. Լուսանկարում անգլերենով եւ ռուսերոնով աճեցրած մոշի վերջին վայրկյաններն են Նիկոլ Փաշինյանի սնունդը դառնալուց առաջ:
Արամ Անանյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg