Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ 19-րդ դարի եկեղեցի, որը բառի բուն իմաստով ջրի տակ է «ապրում»։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում է, եկեղեցին երևում է։ Sputnik Արմենիան պատմում է խորտակված եկեղեցու առեղծվածը։

Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով, իսկ մի քանի օր՝ նույնիսկ ոտքով քայլելով եկեղեցի մտնել ու խոնարհված Սուրբ Հռիփսիմեում աղոթքն առ Աստված հղել։

Այն, որ Տոլորս ես հասել, միանգամից հասկանում ես, երբ գեղատեսիլ ջրամբարն է երևում։ Փոխարենը, եկեղեցին հենց գյուղի մուտքից տեսանելի չէ։

«Իսկ ու՞ր է եկեղեցին»։ Մեր թիմին մի քանի րոպե համակել էր խուճապը՝ միգուցե տարվա ժամանակահատվածը ճիշտ չենք ընտրել, կամ, Աստված մի արասցե, եկեղեցին քանդվել է։ Րոպեներ անց հեռվում ջրի մեջ քարաշեն տանիք է երևում։ Այն, որ եկեղեցի է, հեռվից չես ենթադրի։ Ճիշտ դիրքից որքան մոտենում ես ջրին, այնքան ակամա մատներդ դեպի ճակատ են բարձրանում՝ խաչակնքվելու համար։

Սովետն ու եկեղեցին լեզու չգտան

Հնում Տոլորսը Սիսական աշխարհի Ծղուկ գավառի գյուղերից էր։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներում։ Դա է փաստում նաև այս տարածքի հնագույն գերեզմանատունը, որը ևս ջրի տակ է մնացել։ Բնակիչները պատմում են՝ հաճախ, երբ ջրի մակարդակն իջել է, կմախքներ են գտնվել։

Ինչո՞ւ Տոլորս. թեպետ միակարծություն չկա, բայց ամենատարածված տեսակետն այն է, որ անվան հիմքում «ոլորան» բառն է՝ գյուղ հասնելու համար բազմաթիվ ոլորաններ պետք է հաղթահարել։ Ներկայիս տոլորսեցիների նախնիները մոտ երեք հարյուր տարի առաջ են այստեղ հաստատվել։ Գյուղը Այրի և Սիսիան գետերի միախառնման տեղում էր։ Տարիքով գյուղացիները հիշում են իրենց հին գյուղն ու տները։ Ասում են՝ հողե տներ էին, նեղ փողոցներ, մեքենա չէր անցնում, գյուղատնտեսական նպատակով հողերն էլ էին քիչ՝ մոտ 350 հա, բայց շեշտում են՝ զարմանալի բերրի էին, ինչ ցանեիր, կաճեր։

1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Դե կառավարության որոշումն էր, վիճարկել հնարավոր չէր, շատերի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է չհամաձայնել կառավարական որոշման հետ։ Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ՝ բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն, ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։

«Մինչև ջրամբարի կառուցումը խորհրդային տարիներին եկեղեցին որպես տնտեսության պահեստ է օգտագործվել, այստեղ հացահատիկ էր ամբարվում։ Թեպետ դա ճիշտ չէր, բայց առիթ ու պատճառ էր, որ եկեղեցին չքանդվեր»,- պատմում է տոլորսեցի Հովիկ Բադալյանը։ Նա շատ լավ է հիշում Սուրբ Հռիփսիմեն ցամաքում և կանգուն։ Մի պահ լռում է, հայացքն ուղղում դեպի կիսով չափ ջրից երևացող վանքը. «Ինչքան ենք բակում խաղացել»։ Այսպես, զուգահեռ սկսվեցին ջրամբարի կառուցումն ու նոր գյուղատեղիի հիմնումը։

Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Բնակիչներից ում տան շինարարությունն ավարտվում էր, նա անմիջապես վերև էր տեղափոխվում։ Գյուղապետ Մարատ Առաքելյանը հիշում է՝ 1973 թվականին սովետական բանակ գնաց հին գյուղից, բանակից վերադարձավ, արդեն գյուղը տեղափոխված էր, իրենց տան տեղը չգիտեր, հարցուփորձով գտավ։

Խեղդվող եկեղեցին և Աստծո զայրույթը

Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։

«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»,- ասում է Հովիկ Բադալյանը։

Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։ Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։

Թեպետ որևէ տեղ գրավոր փաստ չեն գտել, բայց տոլորսեցիները վստահ են՝ 19-րդ դարում եկեղեցին ոչ թե կառուցվել է, այլ` վերակառուցվել։ Հիմքում շատ ավելի տարիներ, միգուցե նույնիսկ դարեր առաջ կառուցված բազիլիկ եկեղեցին է։ 70-ականների սկզբում, երբ եկեղեցին ջրով ծածկվեց, ջրամբարում մի քանի ջրահեղձման դեպքեր եղան։

Ինչպես Սյունիքում են ասում՝ սյունեցիներին այնքան էլ հավատավոր չեն, փոխարենը՝ լավ զինվոր են, բայց աստվածավախ մեծերն այդ շրջանում համոզված էին, որ ջրահեղձման դեպքերը պատահական չեն` Աստծո պատիժն է եկեղեցին խորտակելու համար։ Տարեց տոլորսեցիներից շատերն էլ մինչև այսօր պատմում են, թե գարնանը, երբ եկեղեցին ամբողջությամբ ջրով է ծածկվում, ուժեղ կարկուտ է տեղում ու բերքը ոչնչացնում։

Ասում են՝ տարիներ շարունակ եկեղեցի չունենալը հատկապես երիտասարդությանը հեռացրել էր եկեղեցուց և հավատքից, 2012 թվականին տոլորսեցիները որոշեցին նոր եկեղեցի կառուցել. գյուղացիների վաղեմի, նվիրական երազանքն էր՝ Սուրբ Հռիփսիմեն ջրից դուրս բերել, քարերը համարակալել, տեղափոխել, վերակառուցել, բայց դա շատ ավելի մեծ ծախսեր էր պահանջում։ Բարերարի օգնությամբ ջրամբարի հարևան բարձունքում՝ ջրասույզ Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու, նոր Սուրբ Հռիփսիմեն կառուցվեց։

Չնայած նորը կա, բայց հինը չի մոռացվել։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց Սուրբ Հռիփսիմե են այցելում, հույսը չեն կորցնում՝ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։

Հ.Գ. Ի դեպ, Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորս հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ...