Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Արթուր Վանեցյան. Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան»

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։

-Այս ձևակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, և այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ և ավելի հարգալից խոսելու։ Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։ Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենևին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։ Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ և հրատապ ուսումնասիրման կարիք։

-Վարչապետն ասաց նաև, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում…»:

-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։

Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։ Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։

Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (և դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարևոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ։

Կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։ Ամիսներ շարունակ՝ ոչինչ։ Տնային պայմաններում բուժում ստացողները թողնվել են մենակ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ուղղակի չունեն ողջ ընտանիքով թանկ դեղորայքային բուժում ստանալու հնարավորություն։ Սա վիճակի վատացման և մահվան պատճա՞ռ չէ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել և «բան չկա» ձևակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ։

Կա առանձին և հրատապ ուսումնասիրության խնդիր՝ արդյոք բոլոր այն հիվանդանոցները, որոնք արագ վերապրոֆիլավորվել են որպես կովիդ- բուժհաստատություններ, ունե՞ն անհրաժեշտ որակները՝ մասնագիտական և սարքավորումների, վերակենդանացման բաժանմունքների առումով։ Այդ բոլոր հիվանդանոցներն ունե՞ն անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Սա լրջագույն և հրատապ ուսումնասիրման թեմա է։

Պրոցեսը կանգ չի առել, և աշխարհը դեռ չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Կառավարությունն ունի՞ վիճակագրություն և վերլուծություն, թե որ հիվանդանոցներն են ավելի շատ մահեր տվել։ Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։ Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետևանք անցնել։

Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները և խափանել այդ «մահերի մեխանիզմը»։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

aravot.am