Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայ արքաների աճյունների ուսումնասիրման համար փող չի ճարվում (Տեսանյութ)

Առասպելում ասվում է՝ բազմաթիվ արշավանքներից հետո պարսից արքա Շապուհ 2-րդ Մեծին (309-379 թթ) այդպես էլ չի հաջողվում ծնկի բերել Հայաստանը։ Նրա քրմերը խորհուրդ են տալիս գողանալ հայ թագավորների աճյունները , որպեսզի երկիրը զրկվի իր ուժից ու պարսիկները հեշտությամբ գրավեն այն։ Պարսից զորքերը շրջանցում են Հայաստանը, հասնում Եփրատի ակունքներին, մինչեւ Անի Կամախ ու գողանում Արշակունիների աճյունները՝ Արամազդ աստծո հեթանոսական տաճարի դամբարանից։

Հայկական զորքերին հաջողվում է ջախջախել պարսիկներին ու վերադարձնել թագավորական աճյունները։ Բայց քրիստոնեական Հայաստանում բարդություններ են առաջանում հեթանոսական թագավորների աճյունների հուղարկավորման հարցում՝ հոգեւորականությունը դեմ էր, որ դրանք հուղարկավորվեն Սուրբ Վաղարշապատում՝ Էջմիածնում։ Այդ ժամանակ, ըստ ավանդույթի, Աղձք ավանում՝ Արագածի ստորոտին, կառուցվում է հատուկ դամբարան՝ զարդանախշ սարկոֆագերով, ու որսորդական տեսարաններ պատկերող որմնաքանդակներով։ Աղձքը դարեր շարունակ համարվել է Արշակունիների դամբարանը։

 

Պեղումներ․ Առաջին պեղումները, որոնք իրականացվել են Աղձքում 19-րդ դարում, ոչ մի արդյունք չեն տվել։ Դամբարանում թագավորների աճյուններ չեն եղել։ Թվում էր, թե Շահուպ արքան հասել էր իր նպատակին՝ Հայաստանի մեծ արքաների աճյունները անհետ կորել էին, ու դրա հետ մեկտեղ երկիրը զրկվել էր իր զորությունից ու փառքից, նաեւ պետականությունից։

 

Պեղումների նոր փուլը՝ 2015-2016թթ, ինչպես վստահեցնում է Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը, լույս է սփռել այդ պատմության վրա, ու առասպելը սկսել է պատմական ուրվագծեր ձեռք բերել։ Դամբարանի կողքին գտնվող եկեղեցու սալահատակի տակ հայտնաբերվել են աճյուններով երեք աճյունատուփեր։ Դրանցից մեկի վրա խաչ է, որը վկայում է, որ այդ աճյունները թաղվել են արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում։

 

Առասպելից բացի ուրիշ ի՞նչ է վկայում այն մասին, որ սափորներում հայտնաբերված աճյունները կարող էին պատկանալ հայ թագավորներին։ Հակոբ Սիմոնյանի խոսքով, նախ բոլոր ոսկորները ջարդված էին ու դա կարող է լինել այն բանի հետեւանքը, որ պարսիկները հապշտապ են դրանք հանել հողից ու իրենց հետ վերցրել։ Երկրորդ՝ մարդաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորները պատկանում են տարբեր սեռերի ու տարիքի անձանց, ինչը վկայում է, որ դա ընտանեկան թաղում է։ «Եթե դրանք սրբերի մասունքներ լինեին՝ կլինեին մեծահասակ տղամարդկանց, այլ ոչ թե երեխաների ու կանանց ոսկորներ։ Այսինքն պարսիկները դամբարանից առեւանգել են թագավորական ընտանիքների բոլոր անդամների աճյունները»,- ասում է նա։ Երրորդ, հնագետի խոսքով, այդ աճյունատուփերի մեջ հայտնաբերված որոշ ոսկորներ այրված էին, իսկ մենք գիտենք, որ մինչքրիստոնեական ժամանակաշրջանում թագավորների մարմինները դիակիզում էին։

Հակոբ Սիմոնյանի խոսքով իր վարկածի օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ աճյունատուփերը թաղված էին այն ժամանակ արդեն գոյություն ունեցող եկեղեցու խորանի տակ՝ սալահատակը քանդվել էր, տուփերն իջեցվել էին հողի մեջ, հետո նորից քարերը շարվել էին։ ԻՆչո՞ւ։

«Պատերազմ էր ընթանում։ Հայաստանը պատերազմում էր Սասանյան կայսրության դեմ, որը աշխարհակալ երկրներից էր։ Ու ամեն վայրկյան պարսիկները կարող էին նորից փորձել գողանալ ոսկորները։ Այսինքն դրանք պետք էր թաքցնել հնարավորինս հուսալի վայրում»,- ասում է գիտնականը ու հավելում, որ հիմնական դամբարանը կառուցվել էր կամ մոլորեցնելու համար, կամ էլ աճյունների մի մասը այնտեղ է թաղվված։ Չնայած սա ընդամենը վարկած է։ Ավելի ճշգրիտ տվյալների համար պետք են աճյունների լաբորատոր հետազոտություններ ու դրա համար ֆինանսավորում է պետք։

Հակոբ Սիմոնյանը մեզ ցույց է տալիս, թե ինչ է հաջողվել գտնել Աղձքում արդեն այս տարվա պեղումների ժամանակ ։ ՄԻ քանի վաղ քրիստոնեական գերեզմաններ՝ հայերեն գրություններով, թագավորական պալատի, ճեմուղու փլատակեր, որի մեջտեղով հոսում էր Արագած լեռան գագաթից իջնող սառը առվակը։ Այդ ամենը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, խոսում է այն մասին, որ այստեղ վաղ միջնադարում ապրում էին նշանավոր մարդիկ։

news.am