Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»

Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։

Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։ Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է։

Տապալվել են համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։ Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար։Իր անվերջ լայվերից հնչող իրարամերժ կոչերից, վարակի սկզբում իր հանրահավաքներից մինչև հստակ որոշումներ կայացնելու անկարողությունը, տեստավորման համակարգի տապալումը, ինչի արդյունքում հնարավոր չեղավ ունենալ օպերատիվ-օբյեկտիվ պատկեր, և ունեցանք վարակի տարածման նման ծավալ։

Տնային պայմաններում բուժվող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին վարակի դեմ մեն- մենակ՝ չունենալով դեղորայքի և այլ հետազոտությունների գումար։ Մահացությունը նաև այդ պատճառով է այդքան բարձր։

Հայաստանում անպայման պետք է տարվի քննություն. ինչո՞ւ այդքան մահ։ Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Միամտություն է կարծել, թե ամեն ինչ բարդելով մեկ հոգու, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի վրա, կարելի է մոռացության տալ այն աղետը, որով անցել և անցնում է Հայաստանը։ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» և ունեք մեղքի ձեր հսկայական բաժինը։

Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության։

Մայիսի 4-ից թուլացնում են սահմանափակումները և միայն մայիսի 18-ից սկսում դիմակների կրման պահանջը պարտադրել. ո՞ւր էիք երկու շաբաթ, երբ այդ երկու շաբաթում վարակը անարգել տարածվում էր երկրով մեկ։ Սրա համար պատասխան տրվելու է, թե չէ՝ պարոնայք վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, քաղաքապետ և այլք։

Մամուլում սկսվել են ի հայտ գալ անհատական, ընտանեկան սահմռկեցուցիչ պատմութուններ. շոկն անցնում է, և մարդիկ դադարում են լռել, կամաց-կամաց բարձրաձայնում են, թե ինչի միջով են անցել իրենք և իրենց հարազատները։ Մահացածների հանդեպ, որպես մարդ և որպես մեր հայրենակից, չկա տարրական հարգանք, և զարհուրելի պատմությունները բացահայտում են կառավարության անգործության ողջ ողբերգականությունը։

Վտանգը դեռ չի անցել, և վարակի տարածման հեռանկարը դեռ պարզ չէ։ Այս պայմաններում չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ