Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները

Սահմանադրական դատարանի դատավորների «թափուր» տեղերին հավակնող թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Կառավարությունը, ԲԴԽ-ն և ՀՀ Նախագահը ներկայացրել են իրենց թեկնածուներին։

Մի կողմ թողնելով թեկնածուներից յուրաքանչյուրի անձը, նրանց շուրջ ծավալված սոցցանցային քննարկումները, գովեստի կամ, հակառակը, դժգոհության խոսքերը, մենք շատ ավելի կարևոր խնդրի առջև ենք կանգնում՝ Սահմանադրական Դատարանի լեգիտիմություն և ՍԴ դատավորի լեգիտիմություն։

Որքանով է իրատեսական վստահությունը Սահմանադրական Դատարանի և նրա կողմից կայացվելիք որոշումների նկատմամբ, եթե դատարանի հետ կապված ողջ թնջուկը հակասահմանադրական է, հետևաբար ՍԴ դատավորների համալրման գործընթացը՝ նույնպես։

Մյուս կողմից, ինչպես կարելի է վստահել ՍԴ ընտրվող նոր դատավորներին, եթե վերջիններս լինելով իրավաբաններ, ավելին, նրանցից երկուսը գիտության դոկտոր են, համաձայնում են դառնալ հակասահմանադրական գործընթացի մաս։ Արդյո՞ք ՍԴ դատավորների թեկնածուները չեն գիտակցում, որ իրենց միջոցով փորձ է արվում լեգիտիմացնել հակաիրավական գործընթացը։ Ինչպե՞ս են հարգարժան իրավաբանները պատկերացնում Սահմանադրական արդարադատության իրականացումը, եթե իրենք իսկ հակասահմանադրական գործընթացի մի մասն են կազմում։

Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ հակասահամանադրական փոփոխությունները արվեցին բացառապես քաղաքական ենթատեքստով։ Հարգարժան թեկնածուները այսպիսով ընդունում են քաղաքական խաղի կանոնները, ի տարբերություն ՍԴ այն դատավորների, ում օրենքի ուժով առաջարկվում էր «կաշառք» վաղ կենսաթոշակի տեսքով, և որոնցից այսօրվա իշխանությունները փորձեցին ամեն գնով ազատվել։ Այդ դատավորները փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանց օրինակով է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։

Ի՞նչ պետք է անեին նման պայմաններում դատավորի թեկնածուները։ Նրանք ունեին մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից և որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ հանդես գալ մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ՝ հրաժարվել մասը դառնալ հակասահմանադրական գործընթացի։ Այնպես, ինչպես դա արեց սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, ով հայտարարեց, որ դատավորի պաշտոնին առաջադրելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի հարցմանը երկու անգամ տվել է բացասական պատասխան։ Հիմնավորումը մեկն է՝ չի կարող իրեն թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար, քանի որ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում է հակասահմանադրական։

Սա՛ է ամենասոլիդ պատասխանը, որ կարող է տալ մասնագետը։ Իսկ եթե թեկնածուները գնացին անօրինականությունները լեգիտիմացնելու, քաղաքական իշխանություններին դուր գալու, քաղաքական իրավիճակից օգտվելու ճանապարհով, ապա դա կասկածի տակ կդնի ոչ միայն նրանց հավատարմությունը մասնագիտական կոչմանը, այլև ՍԴ դատավորի և, ընդհանրապես, ՍԴ լեգիտիմությունը։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ