Հակառակորդը խախտել է հրադադարը, երեք հայ զինծառայող է վիրավորվել. ԼՂ ՊՆ
եռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ 1969 թվականին ծնված Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը, 1997 թվականին ծնված Համբարձում Կարապետի Հարությունյանը և 1998 թվականին ծնված Վահե Գագիկի Բադալյանը:
«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ», - հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար