Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ֆեյսբուքյան իրականությունում ապրում են իմքայլականները. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ:

Խոսքն այս պարագայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի մասին է, որին երաժիշտ-կատարողների հետ ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը, կարծես, հանգիստ չի տալիս: Ես,իհարկե, հասկանում եմ, որ մեկ նախադասության մեջ Գագիկ Ծառուկյանի անունը մի քանի անգամ հիշատակելու տողատակերում թաքնված է սեփականի անձի ճանաչելիությունը դույզն-ինչ բարձրացնելու նպատակը, սակայն նմանօրինակ փորձերը հանրության խելամիտ զանգվածի համար ոչ միայն զավեշտալի են, այլև արդեն ձանձրալի:

Ուշադրություն...քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ամբողջ թիմը՝ վերևից ներքև, բառի ամենաբուն իմաստով թքած ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք այս շրջանում հասել են ողբերգական վիճակի, որոնք կանգնած են օրվա մի կտոր հացը վաստակելու խնդրի առաջ և որոնց արդեն այլ բան չի մնացել, քան բարձրացնել իրենց բողոքի արդարացի ձայնը:

Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ապա հանրության տարբեր շերտերը՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներից մինչև դիմորդներ և գյուղմթերք վաճառողներ, շատ լավ հիշում են կառավարության շենքի մոտ անցկացրած ամեն մի բողոքի ակցիա,որոնց միակ պատասխանը ձեր քար անտարբերությունն էր ու արհամարհանքը: Եթե մենք պատրաստակամություն ենք հայտել հանդիպելու և լսելու նրանց, ապա դուք զբաղված եք եղել ընդամենը մեկ բանով՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին , քարշ տալ մարդկանց ոստիկանական բաժանմունքներ: Մի բան, որը ձեր մոտ փառահեղ է ստացվում:

Այո՛, Բարգավաճ Հայաստանը և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդիպել, հանդիպում և հանդիպելու են բոլոր այն մարդկանց հետո, որոնք ունեն խնդիրներ: Եվ այո՛, մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք առավելագույնը այդ մարդականց օգնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար, որքան էլ դա ձեր սրտով չլինի, և որքան էլ դուք կոմպլեքսավորվեք դրանից: Ի տարբերություն ձեզ, մեր համար մարդը արժեք է, և ոչ թե քայլելու, բռնելու կամ տուգանելու մատերիալ:

Ինչ վերաբերում է տիկին Դավոյանի պայծառ մտքի մյուս փայլատակմանը, թե հաջորդ հանդիպումը ֆեյսբուքյան ստատուս գրողների հետ է լինելու, ապա ասեմ, որ պատգամավորը մի բան հաստատ շփոթել է: Ֆեյսբուքյան իրականությունում ապրում եք դուք, ձեր ամբողջ օրը ֆեյսբուքում անցկացնում եք դուք, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով ինքնահաստատվելու փորձեր անում եք դուք, մարդկանց հոգսերը հումորի ու ծաղրի առարկա դարձրել եք դուք: Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել, կամ գոնե ցույց տալ, որ անում եք: Հակառակ դեպքում փրկության հույսն անգամ անիմաստ կլինի: