Մեզնից ի՞նչ է ուզում Փաշինյանը
Սկսում ենք մի նախագիծ, որտեղ ներկայացնելու ենք առկա իրավիճակի, իրողությունների, կառավարող ուժի, վարչապետի, ընդդիմության, կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների կարծիքը:
Ընդ որում, ներկայացնելու ենք առանց իրական անունները հրապարակելու, քանի որ այստեղ կարեւորը նա չէ, թե ով է ասել, այլ այն, թե ինչ է ասել: Նշելու ենք միայն աշխատանքի բնագավառը: Ի վերջո, նրանք իրենց կարծիքը հայտնել են ոչ թե լրագրողի պարզած ձայնագրիչի կամ տեսախցիկի առաջ, այլ անկեղծ եւ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ:
Այս նախագիծը սկսում ենք ցույց տալու համար, թե ինչ է իրականում մտածում հայ մարդը, որոնք են հանրային տրամադրությունները:
Այսօր ներկայացնում ենք առաջին կարծիքը.
Վարդան, 45 տարեկան, վարորդ
«Չորս տարի առաջ վերադարձա Ռուսաստանից: Աշխատանքի տեղավորվեցի «Սպայկա» ընկերությունում որպես վարորդ: Վատ չէր, լավ էր, նորմալ էր, մեծ ֆուռ էի քշում, բայց եկավ Նիկոլը ու քանդեց «Սպայկան»: Աշխատանքի տեղավորվեցի Ծառուկյանի մոտ, էլի ֆուռ եմ քշում, էլի լավ է, բայց Նիկոլը հիմա լ ուզում է էստեղ քանդել: Լավ էս տղան մեզնից ի՞նչ է ուզում. Չաշխատե՞նք, չապրե՞նք»:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար