Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Որն է ի վերջո ջրբաժանը. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ընկերներ, հասկանալու համար այսօր ընթացող պրոցեսների խորքը, մենք պետք է տանք մի հիմնական հարցի պատասխան՝ արդյո՞ք Նիկոլն ու իր քայլածների խմբակը ունեն գաղափարական հենք և եթե ունեն, ո՞րն է այն։ Միայն այդ դեպքում մենք կստանանք այն հարցի պատասխանը, թե ու՞ր են նրանք տանում Հայաստանը։ Ուրեմն

Ո՞ՐՆ Է Ի ՎԵՐՋՈ ՋՐԲԱԺԱՆԸ

Մաս 1-ին

Վերջին օրերի բացահատումները, կապված կրթական չափորոշիչներում առկա հստակ միտումների, դրա հետևում կանգնած ուժերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ նորից այժմեական են դարձնում այն հարցը, թե որտեղո՞վ է անցնում այն գաղավարական ջրբաժանը, որով այսօր Հայաստանի քաղաքական ուժերն իրարից տարանջատվում են։

Այս հարցին պատասխանելու համար ստիպված ենք լինելու շատ հեռվից գալ, անդրադառնալ 20-րդ դարի սկզբներից հայության մեջ գոյություն ունեցող գաղափարախոսական ուղղություններին։

Հայ քաղաքական կուսակցությունների մեծ մասը ստեղծվել են 19-20-րդ դարերի սահմանագծին։ Գաղափարական առումով դրանք հիմնականում կրում էին ռուսական նարոդնիկական շարժման ազդեցությունը մի տարբերությամբ՝ արմենականները, հնչակյանները և դաշնակցականները առաջնահերթություն էին դիտարկում օսմանյան լծի տակ գտնվող Արևմտահայության իրավունքների պաշտպանության, հայության ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման հարցը։

Մնացած գաղափարախոսական տարբերությունները (լիբերալիզմ, Սոցիալ-դեմոկրատիա կամ սոցիալիզմ) մղված էին երկրորդ, երրորդ պլան, այդ պատճառով էլ 1890-ականներին ազատագրական պայքարի շատ նվիրյալները, անդամակցելով մի կուսակցության, հետագայում դառնում էին այլ, հիմնականում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, սակայն դրա շարժառիթը մեկն էր՝ որ կուսակցությունն էր ավելի մեծ ծավալով կատարում ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման իր առաքելությունը։ Իսկ ՀՅԴ-ն իր ստեղծման օրվանից շատ կարճ ժամանակ անց դարձավ հայության ազգային ազատագրական պայքարի հիմնական կազմակերպկչ ուժը և գաղափարական շարժումը։

Սա հիմք է տալիս արձանագրել, որ մինչև 20-րդ դարասկիզբը Հայ ժողովուրդը միասնական՝ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության շուրջ համախմբված մի հավաքականություն էր, առկա տարաձայնություններն էլ կրում էին զուտ երանգային բնույթ։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մինչև 20-րդ դարի սկիզբը դրվում էր միայն արևմտահայության ազատագրման խնդիրը և այս հարցում հայկական քաղաքական կուսակցությունները կարող էին ապավինել Օսմանյան կայսրության դարավոր հակառակորդ Ռուսական կայսրության եթե ոչ աջակցությանը, ապա գոնե լոյալությանը։

Իրավիճակը արմատապես փոխվում է 20-րդ դարասկզբին, երբ ռուսական իրականության մեջ ստեղծվում է բոլշևիկյան կուսակցությունը։ Այս նորաստեղծ ուժի գաղափարախոսությունը հիմնվում է դասակարգային անհաշտ պայքարի վրա, որը պետք է հանդիսանար համաշխարհային հեղափոխության հիմք։ Ազգային հարցը այս ուժի, բնականաբար նաև նրան մաս կազմող հայ բոլշևիկների համար գոյություն չուներ, այդ պատճառով արևմտահայ իրականության հետ, ինչպես նաև հայության այդ հատվածի իրավունքների պաշտպանության համար պայքարող հայկական կուսակցությունների հետ հակասություններ ու հակադրություններ գործնական գետնի վրա գոյություն չունեին։

Փաստորեն, ռուսական իրականության մեջ ի դեմս բոլշևիկների, ստեղծվում է համաշխարհային պատմության մեջ առաջին գաղափարական-քաղաքական կոսմոպոլիտ (վերազգային) ուժը, որը շատ վերացական համամարդկային երջանկության գաղափարը կտրում է կոնկրետ բռնադատված ազգերի շահերի պաշտպանության խնդրից, մասամբ նաև հակադրելով այս 2 գաղափարախոսական ուղղությունները։

(շարունակելի)