Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան
Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Այն, որ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար վարչապետի ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինները փորձում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել այնպիսի դեպքերի առթիվ, որոնք իրավաբանների մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում խոսում է երկու փաստի մասին.
1. առաջինը, որ Արթուր Վանեցյանն ինչպես բազմիցս է ասել, չի արել որևէ այնպիսի արարք, որի համար հնարավոր կլինի իրեն պատաախանատվության ենթարկել: Դրա վառ վկայությունն է այն, որ մեկ տարուց ավել է պետության ողջ իրավապահ համակարգը որևէ լուրջ հիմք չի գտնում, և
2. ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը։
Վատն այն է, որ այս վերջինը քաջ գիտակցում են նաև իրավապահ համակարգի նորանշանակ ղեկավարները և իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար դիմելու են ամենատարբեր անօրինականությունների»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին