Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ
Նաիրա Զոհրաբյանը գրում է.
Երկար անունով նախարարությունն իր թոփ մեկ խնդիրը լուծեց։ Գրական նոր չափորոշիչների քննարկումները վերածվեցին գրական ահեղ մարտերի։ Հներին օրը մի քանի անգամ արտաշիրիմում արեցին, հերձեցին, տեղ-տեղ դիակապտեցին ու նորից հանձնեցին հողին, իսկ նորերին օնլայն թաղեցին, եւ թաղման ծեսի պարտադիր պահանջն այն էր, որ երիտասարդ գրողներին բռնի ուժով մասնակիցը դարձնեն սեփական օնլայն հուղարկավորությանը։
Քիչումիչ բովանդակային միտք արտահայտողներին էլ տվեցին ադրենալինի պակասից գազազած ֆեյսահայության բերանն ու վերջիններս հռչակվեցին տեսակետ չունեցող, նեկրոզ ուղեղով կոմֆորմիստներ։
Վյսո։ Խնդիրը լուծված է։ Չկա բովանդակային քննարկում ու էս համատարած քֆուրագեյթի ֆոնին նախարարությանը մնում է ավարտին հասցնել իր սկսած փնթի գործը։
Բայց ողջ էս ուղեղային հրմշտոցի մեջ մի տող ընկավ աչքիս, թե ինչո՞ւ նոր գրական հայեցակարգում չկա Վանո Սիրադեղյանը։
Իսկ ո՞նց կարող էր Վանոն լինել, ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, բայց իրականում ծանծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել։ Ընկերներից մեկը լավ էր ասել՝ այդ հայեցակարգում բոլոր տաղանդավորների ներկայությունը պատահականություն է, բոլոր անտաղանդներինը՝ օրինաչափություն։
Հա, մի բան էլ. դեմքի ուլտրամոդեռն արտահայտությամբ ժամանակակցի եւ ազատականի մասին լավաշ տեքստեր գրողներ, հարգելի ազատականիստներ, անգամ ամենապահպանողական, կրոնական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա շատ ավելի ազատականություն ու լայնախոհություն տա երիտասարդներին, քան կարող է տալ ուլտրաժամանակակից եւ ձեր իսկ «սլենգով» ասած՝ «ամենափախած» գրական գործը։
Ամեն ինչ կախված է հայացքից՝ ինչպես տեսնել, ընկալել ու ամենակարեւորը՝ ներկայացնել։
Ի վերջո, դեռ 1900-ականների սկզբին էր Ուորլըս Սթիվենսը գրել իր հայտնի՝ «Կեռնեխին նայելու 13 եղանակը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով