ՄԱԿ-ը հրատապ դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,-ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը.
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»:
ՄԱԿ-ը հրատապ դիմել է ԼՂ հակամարտության կողմերին «Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,-ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ: ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը. «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար