Նիկոլ Փաշինյանն ալարում է աշխատել
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն երկու տարուց ի վեր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, խոստովանում է, որ ալարում է աշխատել: Համաձայնվեք, որ երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան ալարում է աշխատել կամ աշխատում է ալարելով, ապա դա երկրի համար լուրջ խնդիր է:
Իհարկե, հիմա ոմանք կշտապեն ասել, թե Փաշինյանը չի ալարում, եւ որ նա 24 ժամ աշխատում է սիրով, հպարտությամբ, դուխով: Հենց նրանց համար մեջբերենք Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը...»:
Փաշինյանը անգամ խնդրի մասին լսելն է ալարելով անում: Բացառված չէ, որ բազմաթիվ խնդիրներ անգամ չի էլ լսում. ալարում է:
Ինչ է լինում այն երկրի հետ, որտեղ վարչապետն ալարում է.
Ձախողում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը
Վատթարացնում են հարաբերությունները դաշնակից երկրների հետ
Ավերում են տնտեսությունը
Գցում են բնակչության կենսամակարդակը
Հասարակությունը բաժանում սեւի եւ սպիտակի
Գյուղացուն թողնում միայնակ իր խնդիրների դեմ
Ծաղկում եւ զարգանում է հովանավորչությունը
Պետությունը վերածվում է Ծուռ հայելիների թագավորության:
Թվարկումը կարող ենք շարունակել:
Իսկ ի՞նչ չի ալարում անել Փաշինյանը: Նա չի ալարում խոսել ու խոսել կապ չունի հանրահավաքի ժամանակ, լայվում, թե ճեպազրույցում:
Նա սիրում է քրեական գործեր հարուցել քաղաքական գործիչների, գործարարների դեմ: Նա սիրում է վիրավորել դիվանագետներին, դատավորներին, գործարարներին, բոլորին, այդ թվում հպարտ եւ դուխով քաղաքացիներին:
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրելի երկրում, որտեղ վարչապետն ալարում է աշխատել, զբաղվել խնդիրներով, բայց սիրում է ժողովրդին մեղադրել ծուլության մեջ, գյուղացուն, որ գեղեցիկ համազգեստով դաշտ չի գնում...
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg