Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր

«Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է... Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։

Հարցեր, որոնք կապված են բավարար թեստավորման հարցի լուծման, հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործի տապալման և ծանր հիվանդների մահացության վիճակագրության հետ։

Հիմնական հարցը, որ ծագում է, արդյո՞ք, կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվի նվազումը պայմանավորված չէ թեստերի քանակով։ Հայաստանում շատ քիչ կորոնավիրուսային թեստեր են արվում: Վերջին տասն օրվա ընթացքում արված թեստերի վիճակագրությունը տատանվում է 1200-1800-ի միջակայքում։ Թեստերի այսպիսի քանակը չի կարող ցույց տալ իրական պատկերը։ Բազմաթիվ պետություններ, ընտրել են համատարած անվճար թեստավորման ուղին։ Այդպիսի ճանապարհ են ընտրել նաև Մոսկվայի իշխանությունները՝ հուլիսի 16-ից Մոսկվայի ցանկացած քաղաքացի կարող է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնել:

Հայաստանում մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ոչ միայն բոլոր քաղաքացիների, այլ ԲՈԼՈՐ ԿԱՍԿԱԾԵԼԻ վարակակիրների օպերատիվ թեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը։ Դա թույլ կտար՝ հենց առաջնային օղակում սկսել նրանց արագ բուժումը՝ խուսափելով հետագա հոսպիտալացումից, ռեանիմացիոն բաժանմունքում հայտնվելուց:

Բազմաթիվ մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողանում թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։ Ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած «ցուցումների», թեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է։ Արդյունքում, հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Առանց որոշակի պայմանների բավարարելու չեն թեստավորում նաև վարակակիր հիվանդների ընտանիքի անդամներին, թեև վերջիններս նույնպես կարող են լինել վարակակիր։ Նրանցից շատերը չունեն մասնավոր լաբորատորիաներ գնալու հնարավորություն (շատերը նաև չունեն նման տարրական սովորություն)։ Արդյունքում, մարդիկ, վստահելով պետությանը, չեն թեստավորվում, շարունակում են շփվել և տարածել վարակը, չեն ստանում բուժում՝ ծանրացնելով իրենց վիճակը և վտանգելով մյուսներին։

Գլխավոր հարցը, որ առաջանում է, գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա: Թե՞ տեղական արտադրության թեստերից բան դուրս չեկավ։

Դրան զուգահեռ, մամուլում եղած հրապարակումների համաձայն, որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնում, որ հիվանդանոցներում դեղերը վերջանում են կամ խնայում։ Դրա համար էլ շատ դեպքերում, հենց մարդիկ ոտքի են կանգնում, առանց կրկնակի թեստ անելու, արագ դուրս են գրում՝ տնային հսկողության։

Լուրջ ցավ և մտահոգություններ են առաջացնում մահերի թվերը: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների ցանկում է։ Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ։ Անհրաժեշտ է պարզել մահացության այդպիսի բարձր ցուցանիշների պատճառը՝ արդյոք բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Շատ կարևոր է այս հարցերի ուսումնասիրությունը և ճիշտ լուծումներ որոնելը։ Այդպես հնարավոր կլիներ փրկել բազմաթիվ հիվանդների կյանքերը։

Այն, որ կորոնավիրուսային հիվանդացության կորն իջնում է, զուտ թվերի առումով ունենք դրական դինամիկա, միայն դրական արձագանքի կարող է արժանանալ։ Մենք էլ ենք ուզում հավատալ, որ իրավիճակը բարելավվում է։ Բայց շատ ավելի վատ կլինի, եթե ներկայացվող թվերը լինեն մանիպուլյատիվ հաշվարկներ՝ նվազեցրած կամ չկատարվող թեստավորումների արդյունք։ Այդ դեպքում հետևանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան պատկերացնում ենք։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»