Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն խաղաղ հավաքների ազատությունից

Մարտի 16-ից հանրապետության ողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում արգելվեց նաև հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Եթե սկզբնական փուլում, հայտարարված, բայց այդպես էլ չպահպանված կարանտինի պայմաններում այս սահմանափակումը տրամաբանական և, միգուցե, անհրաժեշտ միջոց էր թվում, ապա հետագայում սահմանափակումների թուլացմանը զուգահեռ հավաքների արգելքը չվերանայելը կորցրեց իր տրամաբանությունը և լուրջ վնաս է ժողովրդավարությանը։ Համավարակի դեմ պայքարը արտակարգ դրությունը երկարաձգելու ամեն հաջորդ որոշման հետ շատ ավելի ձևական բնույթ է ստանում, ուստի բազմաթիվ միջոցների կիրառումը, այդ թվում հավաքների սահմանափակումը կորցնում է տրամաբանական կապը այդ պայքարի հետ։

Դրան զուգահեռ, արտակարգ դրության ընթացքում իրականացված հավաքների նկատմամբ նշված արգելքի կիրառումը միատեսակ չի եղել, ինչպես նաև բազմաթիվ դեպքերում առիթ է հանդիսացել օրենքի կամայական մեկնաբանությունների համար։ Այս ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հավաքների ընթացքում ոստիկանության վերաբերմունքը խիստ ընտրովի է եղել՝ մի շարք դեպքերում ոստիկանությունը էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ, մյուս դեպքերում՝ դադարեցրել է 5-ից քիչ թվով մասնակից ունեցող հավաքները։

Բացի այդ, նույն արտակարգ դրության մասին որոշմամբ, հանրային միջոցառումների նկատմամբ կիրառված ավելի մեղմ սահմանափակումները առաջացնում են մտահոգություն մոտեցման համաչափության առումով։ Կառավարության կողմից սահմանված այս միջոցը չի համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին։

Արտակարգ դրության ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ բողոքի ձայն բարձրացնելու յուրաքանչյուր փորձ զուգորդվել է հավաքը ցրելու, բերման ենթարկելու միջոցների կիրառմամբ։ Իսկ խնդիրները բազմաթիվ են՝ սկսած արտակարգ դրության պայմաններում օրվա հաց վաստակելու հնարավորության սահմանափակումից մինչև բուհ չընդունված դիմորդների իրավունքների ոտնահարումները։ Մարդիկ իրավունք ունեն բողոքի ձայն բարձրացնել, իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա։ Առավել ևս, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իշխանությունները փակվում, մեկուսանում են ժողովրդից, դժգոհությունների ալիքը կարող է բոլորովին այլ տրամաբանությամբ զարգանալ։ Չի կարելի սահմանափակել խնդիրները բարձրաձայնելու մարդկանց իրավունքը։

Առանց հավաքների ազատության չկա ժողովրդավարություն։ Չկա որևէ երկիր, որտեղ այսքան երկար պահպանվի հավաքների իրավունքի սահմանափակումը։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացիներին: Խաղաղ հավաքների սահմանափակումների վերացումը պետք է դառնա հանրային պահանջ։

 

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

« Իմ Ձայնը» նախագիծ