Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է պարգեւել

Իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հայկ Սարգսյանը կրկին սկանդալի կենտրոնում է եւ կրկին արժանանում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ու հովանավորությանը:

Այս անգամ Նիկոլ Փաշինյանի սիրելի պատգամավորը որոշեց քեֆ-ուրախություն կազմակերպել Սեւանի ափին, իսկ Տավուշի արյունալի մարտերից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, դեռ կրակում են, դեռ թշնամու դիպուկահարները թիրախավորում են դիրքերում կանգնած մեր զինվորներին:

Դիմակ-միմակները մի կողմ, սոցիալական հեռավարությունը մի կողմ. պատգամավորը քեֆ է կազմակերպում տավուշյան մարտերից մի քանի օր անց: «Իմ քայլը», Նիկոլ Փաշինյանը պետք է տեղի ունեցածի վերաբերյալ հստակ վերաբերմունք արտահայտեն, չնայած իմքայլականների խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն այդ վերաբերմունքն արտահայտել է, որը ոչ պակաս ցինիկ է, քան բուն հավաքույթ-ուրախությունը:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ են հանգստանում: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով մարդաշատ վայրում, որտեղ եղել է առանց դիմակի: Հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել»,- ասել է Մակունցը:

Լինենք անկեղծ, Մակունցի այս հայտարարությունն ավելի ցինիկ եւ անբարոյական է, քան բուն միջոցառման անցկացումը: Այսպիսի ցինիզմ, այսպիսի անբարո պահվածք չէր ակնկալում հայաստանցին, որը 2018-ի ապրիլ-մայիսին փողոցում աջակցում էր Փաշինյանին:

Նորմալ, անգամ կիսանորմալ երկրներում պատգամավորն արդեն հրաժարական տված կլիներ, արդեն հրաժարական տված կլիներ նաեւ Մակունցը, իսկ վարչապետը գուցե եւս հրաժարական ներկայացներ: Իսկ մեզ մոտ գործում են «Անասնաֆերմայի» օրենքները՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց ոմանք ավելի հավասար են:

Երեւանի կենտրոնում երիտասարդ աղջկա ձեռքը ոլորում են, ձեռնաշղթա հագցնում եւ տանում ոստիկանության բաժին, Սեւանի ափին հանգստացող շարքային քաղաքացիներին պարտադրում են դիմակ կրել եւ քաշքշում են, իսկ ոմանք Սեւանի ափին անդիմակ մարդաշատ քեֆ են կազմակերպում, վստահ լինելով, որ ոչինչ էլ չի լինելու եւ արժանանալու է Փաշինյանի անվերապահ աջակցությունը, որ ասելու է, թե ոչ այդ հանգստյան գոտու հետ կապ ունի, ոչ էլ՝ քեֆ-ուրախության: Իսկ հիմա Հայկ Սարգսյանը հաստատ մի տեղ քմծիծաղ է տալիս հանրության վրա եւ շշնջում՝ Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է պարգեւել:

Վարդան Մխիթարյան

Top-News.am