Ուր կորան, որտեղ են նրանք, ովքեր Նաիրա Զոհրաբյանին Սփյուռքի թշնամի էին ուզում հռչակել
Նկատի ունենալով կոնկրետ մի կնոջ, որն ապրելով Գերմանիայում, հրապարակային ձեւով վիրավորել էր մեր պետությունը, մեր երկիրը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել էր, թե նա «լափի համար հեռացել է հայրենիքից»:
Դրանից հետո հայտնի ուժերը, իսկ ավելի պարզ ասած կառավարող ուժը մոբիլիզացնելով իր ամբողջ ռեսուրսները նաիրա Զահրաբյանի դեմ արշավ սկսեցին, տպավորություն ստեղծելով, թե իբր պատգամավորը վիրավորել է բոլոր սփյուռքահայերին, բոլոր հայերին, ովքեր ապրում են արտերկրում:
Իսկ ինչ էր եղել իրականում. Նաիրա Զոհրաբյանին անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, նրան եւ իր ընտանիքի անդամներին հասցեագրում ատելության խոսքեր։ Նաիրա Զոհրաբյանը նույն այդ տիկնոջը, պատասխանում է այն, ինչը կառավարող ուժը, խախտելով պատգամավորի անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է:
Նաիրա Զոհրաբյանը ստիպված ներողություն խնդրեց բոլոր սփյուռքահայերից, քանի որ քարոզչամեքենան, ֆեյքերի եւ զոմբիների բանակը կարողացան բազմաթիվ սփյուռքահայերի համոզել, թե պատգամավորը վիրավորել է իրենց:
Իսկ հիմա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը վերցրել եւ այսպիսի գրառում է արել:

Հակոբ Կարապետյանը վիրավորել է սփյուռքահայերին, Հակոբ Կարապետյանը վիրավորել է բոլոր այն երկրներին, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, բայց նրանք, ովքեր Նաիրա Զոհրաբյանին մեղադրում էին սփյուռքահայերին վիրավորելու համար, նրանք ովքեր պատրաստ էին հրապարակում այրել Նաիրա Զոհրաբյանին լռում են: Նրանք չեն նկատում քաղաքապետի խոսնակի գրառումը:
Նրանք, ովքեր իրենց պատռում էին Զոհրաբյանին Սփյուռքի թշնամի ներկայացնելու համար, հիմա գլուխները կախ լռում են: Պետական քարոզչամեքենան, որ հուժկու գրոհ սկսեց Նաիրա Զոհրաբյանի դեմ, հիմա լռում է, մատնված է անգործության:
Ահա սա է այս իշխանությունների իրական դեմքը, էությունը, տեսակը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg