Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Փաշինյանը մտադիր է արգելել խաղաղ հավաքների անցկացումը նաեւ արտակարգ դրության ավարտից հետո

Արտակարգ դրության ռեժիմը որևէ այլ խնդիր, բացի քաղաքականից, այլևս չի լուծում, այն զուտ նրա համար է, որ ինչքան հնարավոր է երկար սահմանափակվի խաղաղ հավաքների իրավունքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ պահանջված միջոցառումներից օրինակ շենքերի մուտքերի, այլ վայրերի ախտահանումը, վարակի կանխարգելման այլ միջոցները չեն կատարվում: Ըստ նրա՝ եթե նպատակը վարակի կանխումն է, պետք է այդ քայլերն արվեն, սակայն արտակարգ դրությունը զուտ քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման իրավունքը երկար սահմանափակելու համար է: «Դա անընդունելի է, պետք է հավաքները թույլատրվեն ու պետք է հսկվի, որ սոցիալական հեռավորություն պահվի, բայց դա չի արվում: Այստեղ մնում է միայն մեկ ենթադրություն․ սա արվում է քաղաքական արգելքներ, քաղաքական ճնշումներ գործադրելու համար, ինչի համար շատ ափսոսում եմ»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարել է, որ այլևս արտակարգ դրությունը չի երկարացվի և հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է արտակարգ ռեժիմի ավարտից հետո ևս հավաքները արգելված լինեն, նա պատասխանեց. «Ամբողջ այդ շրջապտույտը և տարբեր ձևերով հայտարարությունները պատրաստում են հանրությանը այդպիսի որոշման: Ավելի քիչ կլինեն սահմանափակումները տնտեսական, սոցիալական բնագավառներում, բայց կարծում եմ, խաղաղ հավաքների արգելքը կմնա: Դա անընդունելի է»։

Այդուհանդերձ Ալավերդյանը նշեց, որ եթե առանձին քաղաքացիներ նախաձեռնեն այդպիսի ակցիներ, հավաքներ ու եթե դա արգելվի, պետք է սկսվի իրավական գործընթաց․ «Այդ կերպ մենք պարզապես կդիմադրենք օրվա իշխանությունների կողմից ժողովորդավարության դեմ ակտիվ պայքարին»։

Դիտարկմանը՝ Հանրային խորհուրդը քննարկում է արել, որ թույլատրվի 30 հոգանոց խմբերով հավաքները և հարցին՝ ի՞նչ կարծիք ունի սրա վերաբերյալ, Ալավերդյանը նշեց, որ չի կարծում, թե Հանրային խորհուրդը պետք է թվերի մասին խոսի: «Հենց այստեղ է «շան գլուխը թաղված»: Պետք է հասկանանք՝ ինչի համար է այդ սահմանափակումը, եթե նրա համար է, որ կանխվի COVID-19-ի տարածումը, դրա համար նորմեր պետք է սահմանվեն: Պանդեմիայի ամենաթեժ օրերին և՛ Գերմանիայում, և՛ Իսրայելում տեղի են ունեցել մեծաթիվ հավաքներ, ուղղակի մարդիկ պահպանել են սոցիալական հեռավորություն: Հստակեցնենք՝ այստեղ թիվը չէ, որ պետք է անհնագտսացնի Հանրային խորհրդին, այլ՝ ձևը: Սահմանափակումները պետք է վերաբերեն նրան, թե ինչպես է հավաքը իրականացվում, այլ ոչ թե քանի հոգով է իրականացվում»,- շեշտեց Ալավեդյանը։

Խաղաղ հավաքների անցկացման արգելքը վերացնելու համար, ըստ Լարիսա Ալավերդյանի, պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ: «Բայց ես շատ քիչ հույսեր եմ կապում հանրային քննարկումների հետ, չեմ կարծում՝ օրվա իշխանությունը զգայուն է իրական հասարակական հանրային պահանջի հանդեպ:

Օրվա իշխանությունն ունի իր ճանապարհային քարտեզը, որով անցնում է ժողովրդավարության ամենագռեհիկ իմիտացիային: Դա շատ ցավալի է, մենք դրա դեմ պայքարել ենք նախկինում: Հույս կար, որ առնվազն շատ կարևոր հիմնարար իրավունքների հանդեպ նոր իշախանությունները չեն կրկնի հների սխալները, բայց տեսնում ենք հակառակ գործընթացը, նոր իշխանությունները անցնում են կարմիր գծերը»,- ասաց նա և հավելեց, որ իր համար խնդիրն այն է, որ սա վնաս է հասցնում Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացմանը և ամբողջովին խեղաթյուրում հանրության գիտակցությունը:

Ըստ նրա՝ իշխանությունները կոչված են երկրում ապահովել հանրային համերաշխությունը: «Որևէ մեկը տեսնո՞ւ մ է այդ ուղղությամբ որևէ նախաձեռնություն. ես տեսնում եմ ամբողջովին հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ այս առումով իշխանությունն իր կարևորագույն խնդիրը չի կատարում, նա այսօրվա իր կեցվածքով պարզապես հակադրում է մարդկանց իրար դեմ և դրանով մեծ սպառնալիք ստեղծում ազգային անվտանգության առումով: Ես միշտ ասել եմ՝ չեմ պայքարելու իշխանությունների դեմ, բայց հասարակությունը տեսնում է, որ այս իշխանությունը, այս խումբը ի զորու չէ կատարել իր կարևորագույն գործառույթը: Իշխանությունը պետք է ոչ թե մեզ կանչի ու փողոցում լուծի խնդիրները, այլ ինչ-որ քաղաքակիրթ հարթակներում՝ ԱԺ, Հանրային խորհուրդ, ՍԴ-ում պետք է լուծի: Այդ բոլորն ինչի՞ համար են, որ լուռ կատարեն մեկ անձի քմահաճույքնե՞րը: Ես չեմ գտնում, որ պետությունը նրա համար է ստեղծված, որ մեկ անձը իրականացնի իր մանկության քմահաճունքներն ու երազանքները»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ եթե ինչ-որ մարմին էլ ստեղծվի խաղաղ հավաքների արգելքը վերացնելու համար, քննարկումներ լինեն, իշխանությունը ականջալուր չի լինի: «Ես համոզված եմ, որ չի լինի, հնարավոր է՝ նույն Հանրային խորհուրդը ինչ-որ կրավորական որոշում կայացնի, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, որ Հանրային խորհրդի ձայնը լսելի է դարձել վարչապետի համար: Դա չի բացառվում, բայց մենք գնալով ավելի ու ավելի ենք հեռանում իրական ժողովրդավարությունից, իրական իրավական պետություն կայացնելուց»,- եզրափակեց նա: